Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ բորոլն իրենցից պահանջում են արդյունավետ աշխատանք, սակայն 5500 մարդու կրճատելով՝ լավագույններին չեն կրճատում:
Ինչպես ասաց՝ պետական համակարգում կատարված կրճատումներն անհրաժեշտ էին, քանի որ կրճատվող աշխատակիցների շարքում են նաև ծույլ պաշտոնյաները:
«Հարցնում եք՝ ուսուցչին ինչպե՞ս եք կրճատում: Քի՞չ օրինակներ գիտեք, երբ ուսուցիչը ուսուցիչ չէ և ավելի լավ է ուսուցիչ չլինի: Կամ երբ բժիշկը բժիշկ չէ ու լավ է չլինի: Լավ երկիր ունենալ հնարավոր չէ, եթե չկա լավ կառավարում: Դա դոգմա է, չի կարելի մոտավորապես կառավարելով լավ արդյունք ստանալ: Պետությունն իրականում մեծ գործառույթներ ունի իրականացնելու: Ես կողմնակից եմ, որ բիզնեսում պետության հիմնական գործառույթը բիզնեսին չխանգարելը լինի, բայց այսօրվա իրավիճակն այնպիսին է, որ մենք շատ դեպքերում բիզնեսի համար կատալիզատորի դեր ենք կատարում և օժանդակելու ենք դրան: Հենց բիզնեսը կայունանա, կանգնի ոտքի, այդ ժամանակ արդեն մեր գործառույթը կլինի նրանց չխանգարելը», - հայտարարեց ՀՀ վարչապետը:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը