Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով 4 տարվա ազատազրկման դատապարտված Ալեք Պողոսյանի պատժի ժամկետը նոյեմբերի 5-ին ավարտվում է: Քանի որ նոյեմբերի 5-ը կիրակի է, Ալեք Պողոսյանն ազատ կարձակվի վաղը՝ ժամը 12:00-ին՝ «Կոշ» քրեակատարողական հիմնարկից:
Այս մասին armtims.com զրույցում ասաց նրա կինը՝ Մանե Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Ալեք Պողոսյանին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ մեղավոր էր ճանաչել 2013 թ նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում խուլիգանություն եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու համար։
4 տարվա ազատազրկման դատապարտված Ալեք Պողոսյանը դեռեւս 2015 թվականին դիմել էր «Անկախ հանձնաժողովին» իրեն պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու համար: Հանձնաժողովը, սակայն նրան մերժել է, պատճառաբանելով, որ «ինքնամփոփ» ու «կասկածամիտ» է: Մի քանի անգամ դիմելուց հետո կրկին մերժում էր ստացել:
Ալեք Պողոսյանը 5 անչափահաս երեխա ունի. ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում, նրանց բարեկամներն են օգնում, իսկ միակ եկամուտը՝ բազմազավակության 51 000 դրամ նպաստն է:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը