Վրաստանում ընտրությունն ընթանալու է վրաց ժողովրդի և ամերիկացիների միջև. նշում են իշխանությունները

Վրաստանում իշխանության և Բայդենի ամերիկյան վարչակազմի միջև հակասությունն այն աստիճանի է հասել, որ կողմերն արդեն իրար դեմ բաց քաղաքական պատերազմ են հայտարարել:

Օրինակ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հրավերը սեպտեմբերի 25-ին կայանալիք ընդունելությանը, որտեղ հանդիպում են համաշխարհային առաջնորդներն ու ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաները։ Վարչապետի հրավերը չեղարկելու հետ մեկտեղ վարչակազմը չեղարկել է նաև վրացական պատվիրակության հետ բոլոր հանդիպումները և վարչապետ Կոբախիձեի հետ հանդիպումը: Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նույնպես մերժել է հանդիպումը։

Այս քայլը ամերիկացիները բացատրում են իբր Վրաստանի իշխանությունների կողմից իրականացվող «հակաարևմտյան ուղու պատճառով»:

Ի պատասխան դրա՝ «Վրացական երազանք»-ի քաղխորհրդի անդամ և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Իրակլի Կոբախիձեի հրավերը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ ընդունելությանը չեղարկելը համարել է «անլուրջ քայլ»:

Ըստ Պապուաշվիլիի՝ ԱՄՆ-ի գործողությունները վկայում են վրացական ընդդիմության անմխիթար վիճակի մասին։

«Հաջորդ օրը նրանց ուղարկած հրավերը հետ է կանչվել։ Այս պահվածքը լուրջ չէ։ Առաջին հերթին, դա վիրավորանք է Ամերիկայի և ամերիկացի ժողովրդի համար, որը մենք տեսանք այս վարչակազմի պահվածքում»,-նշել է այդ երկրի ԱԺ նախագահը:

«Եթե ​​նույնիսկ ինքը՝ Բայդենը գա Վրաստան և ուղղակիորեն ներքաշվի նախընտրական արշավին, ոչինչ չի օգնի այս արմատական ​​ընդդիմությանը»,-այսպես արձագանքեց Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ նախագահի ընդունելությանը հրավիրված հրավերի չեղարկմանը։

«Օտար ուժերը փորձում են տարբեր քարոզարշավներ ծրագրել հենց դեսպանատներում, ինչ անել և ինչպես... Նայեք ներկայացված արմատական ​​ընդդիմադիր սպեկտրին, նրանք մարդկանց հետ չեն խոսում, նախընտրական քարոզարշավ են իրականացնում դեսպանատներում և օտարերկրացիների համար։ Այս երկրի ապագան ու ճակատագիրը որոշում է վրաց ժողովուրդը։ Անցյալ է դարձել այն ժամանակը, երբ դրսից հրահանգներ էին ստացվում, թե ինչպես պետք է գործի կառավարությունը։ Վրաստանի իշխանությունները գործում են վրաց ժողովրդի ցուցումներով. մենք միշտ պաշտպանելու ենք մեր շահերը։ Չի լինի և չի կարող լինել «երկրորդ ճակատ»՝ կրկին հաշվի առնելով երկրի շահերը, և երկիրը չի միանա պատժամիջոցներին»,-ասել է Կալաձեն։

Վրաստանի իշխանությունների հռետորաբանության նման փոփոխությունը վկայում է մեկ բանի մասին՝ ներկայիս վրացական իշխանությունները պատրաստվում են գրեթե ամբողջովին խզել հարաբերություններն ամերիկյան գործող վարչակազմի հետ, քանի որ վերջիններս արդեն բաց և կոպիտ ձևով նախընտրական քարոզ են իրականացնում՝ հօգուտ ընդդիմության:

Այս ամենը վկայում է այն մասին, թե ինչ ճակատագրական բնույթի են լինելու հոկտեմբերի 26-ի ընտրության արդյունքներն այդ երկրի համար:

Այդ օրը պարզ կդառնա, թե ինչ վիճակում կհայտնվի Վրաստանը և որ ուղղով կզարգանա այդ երկրի վեկտորը:

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 424 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am