ՀՀԿ ԳՄ հերթական նիստից հետո կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրել է, թե ինչ հարցեր են քննարկվել այսօրվա նիստում:
Բնականաբար խոսվել է նոյեմբերի 5–ին սպասվող ՏԻՄ ընտրությունների մասին, որտեղ, ինչպես հայտնի է, ՀՀԿ-ն մրցակիցներ չունի, բացի ԲՀԿ-ից և ՀՅԴ-ից: Էդուարդ Շարմազանովը չթաքցրեց անգամ, որ ավելի հետաքրքիր և մրցակցային կլիներ, եթե քաղաքական այլ ուժեր ևս առաջադրեին իրենց թեկնածուներին:
Այսօր քննարկվել է նաև կառավարության ներկայացրած բյուջե 2018 նախագիծը:«Բյուջեի նախագիծը իրատեսական է, կայունացման բյուջե է և նպատակ ունի երկարաժամկետ աճ ապահովելու: 2018-ի բյուջեն նախատեսում է 4,5-5 տոկոս տնտեսական աճ, ներդրումների ավելացում: Դրական ենք գնահատում ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումները: Սա ռեալ բյուջե է»,- ասաց Շարմազանովը` հավելելով, որ լավ կլիներ, եթե ընդդիմադիր ուժերը` բյուջեն քննադատելուց զատ, ներկայացնեին նաև իրենց կողմից մշակած այլընտրանքային բյուջեի նախագծերը:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը