«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Ազգային Ժողովում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպին, հայտնել է, որ դեպքը մի կարեւոր խնդիր է վեր հանում՝ «անվտանգության ապահովումը մանկապարտեզներում եւ դպրոցներում»: Թաթոյանը նաեւ նշեց, որ նախատեսվում է շատ ավելի մեծացնել այդ ուղղությամբ աշխատանքը: Ու մինչ համապատասխան կառույցները կփորձեն քայլեր ձեռնարկել՝ խնդիրը լուծելու համար, «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ մի շարք համայնքների մանկապարտեզի տնօրեններ հրահանգել են դպրոցի պահակներին՝ ընդունելությունից հետո փակել մանկապարտեզի դռները՝ հնարավոր վտանգից խուսափելու համար: Ավելին՝ մանկապարտեզների ղեկավարությունը զրուցում է մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողների հետ, որոնք բաժանված են կամ այլ խնդիրներ ունեն եւ լուծումներ գտնում՝ նմանօրինակ դեպքերից խուսափելու համար:
Առավել մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը