«էլի լոբի ե՞ ս մաքրում, ա՛յ, լոբի մաքրող». Նիկոլական սցենարով՝ վերստին արտահերթի հոտ է գալիս

Նիկոլական սցենարով՝ վերստին արտահերթի հոտ է գալիս։ Իշխանությունը նախընտրական վիճակների մեջ է, ինչն արդեն անթաքույց է դառնում։

Մինչ ազգի մեծամասնությունը պետությունն աղետի հասցրած նիկոլից է ուզում ազատվել, պայքարի ուղենիշներն են ուրվագծվում, ազգայինները՝ Սրբազանի շուրջ են համախմբվում և այլն, քաղպայմանագրի առաջնորդը նորից արտահերթ ընտրությունների անակնկալով է ուզում հանրությանը փաստի առաջ կանգնեցնել։ Ընդ որում, բացարձակ ջանք էլ չի գործադրվում նոր հնարքների դիմելու, ըստ ամենայնի, կրկին փորձարկում են արդեն մեկ անգամ հաջողվածը։ «Մեր մարդու», «պարզ «ղեկավարի» կերպարով՝ հեծանիվին վերադարձած նիկոլն է․ հիմա սակայն, հեռվից ՝ բոլոր կողմերից ուժեղացված անվտանգության աշխատակիցների հսկողության ներքո և ամեն անգամ կանխավ կազմակերպված՝ մարդկանց նոր խմբաքանակի ուղեկցությամբ։ Եվ երբեմնի հեծանիվ քշող ամուսինը՝ երբեմնի փիփերթ եփող կնոջը դիմում է՝ «էլի լոբի ե՞ ս մաքրում, ա՛յ, լոբի մաքրող»․․․նախադասությամբ՝ որպես թե՝ մենք նույնն ենք, չենք փոխվել։

Այս համատեքստում առաջ ընկնելով մեր համաքաղաքացիներին զգաստության կոչ պիտի անել՝ հիշեցնելով, որ 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել էր ՔՊ-ին։ Բնականաբար, նաև ճոխ խոստումներ էին տրվել, ընդ որում, վերին մակարդակով․․․ Որպես արդյունք՝ փաշինյանական՝ «ձեռքս կկտրեմ, բայց Տավուշից հող չեմ տա»-ն այսօր արդեն որպես զավեշտ է հիշվում։ ԻսկԿիրանցի դպրոցի ու դպրոցականների և ազարբայջանցիների միջև տնկված ծառերը՝ որպես «ամրակուռ պարիսպ»։

Այն, որ հերթական անգամ արտահերթի մտմտումներին համահունչ գործընթացներ են տեղի ունենում, ուշադիր լինելիս՝ կարելի է նույնիսկ կոնկրետ քայլերն արձանագրել։ Քաղաքային ավագանիում տեղի ունեցած փոփոխությունները՝ վկա, երբ բացակայությունները որպես պատրվակ օգտագործելով հարց են ձևակերպում և քվեարկությամբ ավագանու ընտրված, բայց անցանկալի անդամից ձերբազատվում, նրան փոխարինում ուրիշով, իրենց ցանկալիով։ Երբ պարբերաբար հիշատակվում է, որ ներկա քաղաքապետը փոխարինվելու է կուսառաջնորդին հավատարիմ փոխքաղաքապետով, ինչը փաստում է, որ ամեն ինչ մեկ մարդու վերահսկողության ներքո է․․․

Բնականաբար, ասֆալտապատման, վերելակների՝ ամբողջովին և վերջնական թարմացման ու նորոգման, քաղաքային տրանսպորտային պարկի թարմացման խոստումներից ավելի քպականները հիմա նորից զարմացնելու են վեց տարի շարունակ կեղտի և փոշու մեջ, անձրևաջրերի և ցեխի մեջ լողացող մայրաքաղաքի փոխարեն՝ մաքուր ու կանաչ Երևանի տեսիլքով։ Թերևս, աղետից տուժած Լոռու մարզի բնակչությանն էլ իրենց էն գլխից տրվելիքը որպես իշխանության բարի կամքի նոր դրսևորում կներկայացնեն։ Այսինքն, իրենց աշխատանքային պարտականությունների կատարումը փորձելու են քաղաքացուն ներկայացնել որպես լավ գործ անելու պատրաստակամություն և խոստում։

Ի դեպ, վերջին շրջանում այս համատեքստում տարբեր գերատեսչությունների ղեկավարներ իրենց կերպարին ոչ համահունչ դերի մեջ են հայտնվում։ Ասենք, Պատմական Հայաստանը գրավոր տեքստով՝ Հայոց պատմության դասագիրքը Հայաստանի պատմություն դարձրած, հնատիպ քարտեզի վրա էլ՝ ազարբայջան նորաթուխ պետությամբ մերժողը Հայաստանի պատմության թանգարանի ջանքերի արդյունք որպես՝ Բրիտանական թանգարանից բերված՝ հին հայկական դիցարանում գլխավոր դեր ունեցող՝ մայրության ու պտղաբերության աստվածուհու՝ Անահիտի բրոնզաձույլ գլուխն ու ձեռքն է դիմավորում, հայության բնիկության մասին փաստող բացառիկ մասունքի դերն ու նշանակությունը, միջմշակութային կապերի համատեքստը կարևորում․․․

Իսկ բուհական քաղաքի առասպելաբանությունը ընդհատվել է մի տեսակ․․․

Շարունակելի

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 529 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am