«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները շարունակում են մեծացնել Հայաստանի՝ առանց այն էլ ահռելի պետական պարտքը՝ նորանոր վարկեր ներգրավվելով: Մասնավորապես ՀՀ-ի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ նախատեսվում է ստորագրել «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» վարկային համաձայնագիրը, եւ, ըստ այդմ, Հայաստանին տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 40 մլն դոլար գումարի չափով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարկային համաձայնագիրն արդեն ընդգրկված է կառավարության օրակարգում: Նշենք, որ հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիրը բաղկացած է երկու ենթածրագրից, որի արժեքը կազմում է 90 մլն դոլար: Եվ երկրորդ մասնաբաժինը՝ 50 մլն դոլարը, հասանելի կդառնա 2018 թվականին։ Թե որքանո՞վ է այս վարկն արդյունավետ, որքանո՞վ է նպաստելու տնտեսության զարգացմանը, պարզ չէ:
Առավել մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը