«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Սպարտակ Մելիքյանը սնանկանալուց, պատգամավորական մանդատին հրաժեշտ տալուց հետո տեղափոխվել էր Ռուսաստանի Դաշնություն եւ փորձում էր իր կյանքի հետագա ընթացքը դասավորել այլ երկրում: Սակայն մերթ ընդ մերթ կրկնվող «հայրենասիրական» նկրտումները նրան կրկին Հայաստան են բերել: Նա կրկին լծվել է իր հին աշխատանքին՝ Գեղարքունիքի մարզում զբաղված է խարդավանքներ հյուսելով: «ժողովուրդ» օրաթերթն ահազանգ ստացավ այն մասին, որ նա շարունակում է տեղաբնակների եւ Ղարաբաղյան պատերազմի տարիներից Գեղարքունիքի մարզում բնակեցվածների միջեւ սեպ խրել: Նա այս անգամ եւս խառնվել է ՏԻՄ ընտրություններին: Մասնավորապես նա ակտիվ է Գեղամասարի միավորված համայնքի ընտրություններում եւ պաշտպանում է թեկնածու Հակոբ Ավետիքյանի շահերը, սակայն իրականում ինտրիգներ հրահրելով՝ արհեստական միտինգներ է կազմակերպում: Հիշեցնենք, որ նա տարիներ առաջ եւս նման մի փորձ արեց, որպեսզի մի քանի գյուղերում իր իշխանությունը հաստատի, գյուղապետերի միջոցով հետագայում պատգամավորական մանդատ ստանա: Սակայն նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի գործուն ջանքերով նա պարզապես վռնդվեց մարզից: Այժմ կարծես թե էստաֆետը պետք է հանձնվի ներկայիս մարզպետ Կարեն Բոթոյանին, որպեսզի բնակիչները խաղաղ ապրեն»:
Առավել մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը