«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր նախատեսված է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի ասուլիսը: Բայց վարչապետի աշխատակազմը որոշել է այս անգամ դիմել լրագրողների համար ոչ հաճելի նորամուծության. միայն հեռուստատեսություններին է իրավունք տրված ասուլիսին օպերատոր ունենալ, իսկ ահա լրատվական կայքերին պարտադրվել է գործուղել միայն լրագրողի, որպեսզի հնարավոր չլինի ուղիղ եթերով օնլայն հեռարձակում ապահովել. իրենք մոնտաժված տարբերակը կտան պաշտոնական կայքում: Վարչապետի ասուլիսն ուղիղ եթերով լուսաբանելու հնարավորությունը սահմանափակելու պատճառը դժվար չէ ենթադրել: Չի բացառվում, որ ասուլիսն ընթանա վարչապետի համար անցանկալի հունով՝ լի բազմաթիվ «կիքսերով», տհաճ հարցուպատասխանով: Ուստի վարչապետի թիմը որոշել է այսպես ապահովագրել անցանկալի դեպքերից: Իսկ հետո էլ իշխանությունները խոսում են ժողովրդավարությունից, մամուլի ազատությունից. իրականում նրանք բոլոր հնարավոր մեթոդներով փորձում են սահմանափակել մամուլի ազատությունը, ազատ գործելու հնարավորությունը:
Առավել մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը