Թուրքիան մտադիր է ստեղծել թյուրքալեզու պետությունների ՄԻՊ միավորում
Թուրքիայի Հանրային վերահսկողության կոմիտեն մտադիր է ստեղծել թյուրքալեզու պետությունների մարդու իրավունքների պաշտպանների միավորում: Այս մասին հայտնում է Trend լրատվական գործակալությունը, հավելելով, որ նոր ստեղծվելիք միավորման մեջ մտնելու է նաև Ադրբեջանը: Նշվում է, որ նոր նախաձեռնությունը թուրքական կողմը սկսել է Ադրբեջանի ՄԻՊ-ի հետ խորհրդակցելուց հետո: Նախատեսվում է հանդիպում անցկացնել Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի ՄԻՊ-երի մասնակցությամբ:
