Պուտինը ժամանել է Թեհրան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել Է Թեհրան՝ հանդիպելու Իրանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ, տեղեկացնում «Ինտերֆաքս»-ը: Պլանավորվում Է, որ Պուտինն իր այցը կսկսի Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ զրույցով: Այնուհետեւ բարձր մակարդակի ռուս-իրանական բանակցությունները կշարունակվեն երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ, ինչից հետո ՌԴ նախագահը հանդիպում կանցկացնի Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիի հետ: Օրվա երկրորդ կեսին Իրանի մայրաքաղաքում մեկնարկում Է Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ գագաթնաժողովը. Պուտինին եւ Ռոուհանիին կմիանա Իլհամ Ալիեւը: Պուտինը վերջին անգամ Իրան Էր ժամանել 2015 թվականի նոյեմբերին:
