Փաշինյանն այս խոստումն էլ չկատարեց. վստահ են, որ ՔՊ-ն միայնակ չի հաղթահարի 50 տոկոսի շեմը

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը տեւական քննարկումներից հետո երեկ որոշեց պահպանել «կայուն մեծամասնություն» սահմանադրական նորմը․ այն կգործի նաեւ հաջորդ ընտրության ժամանակ, չնայած Փաշինյանը ժամանակին խոստացել էր հրաժարվել դրանից։ Խորհրդի մեծամասնությունը դեմ է քվեարկել այդ դրույթից հրաժարվելու առաջարկին: Որոշել են, որ դրան կանդրադառնան 2026թ. ընտրություններից հետո` Սահմանադրությունը փոխելու ժամանակ:

Հիշեցնենք․ ըստ 2015 թ․ Սահմանադրության՝ եթե ԱԺ ընտրություններում որեւէ կուսակցություն չի ստանում մանդատների 50%-ից ավելին եւ այլ ուժերի հետ չի կարողանում կազմել կոալիցիա, ապա հաղթողը ստանում է բոնուսներ, որ մեծամասնություն կազմի: Այս դրույթը հնարավոր էր փոխել առանց հանրաքվեի՝ ԱԺ-ի միջոցով։ Դրույթը հանելուն կողմ են քվեարկել Դանիել Իոաննիսյանը, Սաքունցը, Էդմոն Մարուքյանն ու Տիգրան Եգորյանը:

ՔՊ, «Հանրապետություն» կուսակցությունների, ԲԴԽ ներկայացուցիչները դեմ են եղել, իսկ նիստին օնլայն մասնակցող՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ձեռնպահ է քվեարկել։ Հայաստանի արեւմտամետները վստահ են, որ ՔՊ-ն միայնակ չի հաղթահարի 50 տոկոսի շեմը եւ կմնա իրենց հետ դաշինք կազմելու հույսին»:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 112 անգամ
Լրահոս
ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Մեզ կեղծ սերտիֆիկատներ են տվել․ արցախցին մանրամասնում է (video) Նիկո՛լ, Պապիկյանի «ճարպային շերտը հաստացնելու» փոխարեն մի բան պետք է անեիր․ Ադիբեկյան (video) Նոր վարկային բեռ Շիրակի մարզպետարանը Դավիթ Առուշանյանի պաշտոնանկության մասին Կարտաքսեն Բաքու Հաքերները 16.4 միլիոն մարդու անձնական տվյալներ են գողացել Ներկայացվել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ցանկը «Ռուբեն Ճիպոտեցին» և «Պետրոս Հեքիաթասացը»․ ակցիա Տիկնիկային թատրոնի դիմաց (video) Մինչեւ վերջ պատասխան են տալու. Ղուկասյան ԵՄ–ին պետք է ամեն գնով Նիկոլի վերարտադրություն. Արմեն Աշոտյան «Ղալա՛թ ես արել Նիկո՛լ, հերի՛ք է շանտաժի ենթարկես մեզ»․ արցախցու կոշտ խոսքը (video) Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Կիպրոսի դեսպանին ՔՊ-ին ձայն չենք տալու․ ինձ էլ կալանավորեն՝ քաղաքը կոլապսի է ենթարկվելու․ Գյումրու համայնքապետի ժ/պ (video) Երևանում բախվել են «Nissan»-ն ու «Opel»-ը. կան տուժածներ Փաշինյանը «դրսից աղջիկ է բերում». երբ կդիմի Էրդողանին ու Ալիևին Վրաստանը լուծարում է ԵՄ-ի առաջարկությամբ ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն Նիկոլ Փաշինյանը չի կարողանում մարսել դեկտեմբերի 7-ին Գյումրիում խայտառակությունը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի փաստաբանը պահանջել է հայցային վաղեմություն կիրառել Վարդան Ղուկասյանը բացահայտում արեց դատարանում (video) Ալեն Սիմոնյանը սպառնում է ընդդիմությանը Գեղամ Մանուկյանը Վարդան Ղուկասյանի գործով նիստին կոնկրետ փաստեր ներկայացրեց դատավորին (video) 2026 թվականին հաղթանակները ավելի շատ կլինեն. Ծառուկյան ընտանիքը շարունակում է տարեվերջյան պարգևտրումները Դերասան Լեւոն Հարությունյանը երաշխավորություն տվեց Վարդան Ղուկասյանի համար (video) ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կրիպտոակտիվների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը ՀՀ-ում առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության մասին օրենքն ընդունվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am