Ծառուկյան դաշինքում անհանգիստ են

Ծառուկյան դաշինքի պատգամավորները վերջին օրերին աննախադեպ ակտիվություն են դրսեւորում իշխանությունների դեմ։ Դա նկատվում է եւ Ազգային ժողովում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, եւ այս օրերին Ծառուկյանին պատկանող Առինջ մոլ առեւտրի կենտրոնի աշխատակիցների բողոքի ակցիաների ժամանակ։ Դաշինքի խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը անգամ հունից դուրս էր եկել եւ դայլիճում ճչում էր, պահանջում վերջ դնել մոնոպոլիաներին․«Այն ճյուղերը, որոնք մեր երկրում մենաշնորհված են, այդ ճյուղերով բոլոր զարգացած երկրներում հավաքագրում են բյուջե մոտ 80 տոկոս: Դրա մեջ են վառելիքը, սպիրտը, խմիչքը, ծխախոտը, հացահատիկը: Այդ ճյուղերը մեր տնտեսության մեջ մենաշնորհված են: Դուք ինչի՞ չեք կանչում էս մենաշնորհի տերերին և բացատրում, որ՝ ձեր շահույթն այս տարի պետք է նվազի, և դուք բյուջե պետք է վճարեք ավելի շատ գումար, ոչ թե իրենք ունենան հարյուր միլիոնների շահույթներ: Եթե չեն համաձայնվում այդ խաղի կանոններին, վերացրեք այդ մենաշնորհները»,-առաջարկեց պատգամավորը: Նույն տոնայնության մեջ էր նաեւ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, որը երեկվանից ակտիվ մասնակցում է բյուջեի քննարկումներին եւ քննադատական ելույթներ ունենում։ Իսկ արդեն խորհրդարանի բակում առեւտրականների բողոքի ակցիան էր ընթանում, որտեղից եւս պահանջում էին Միքայել Մելքումյանին:Շատ չանցած Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը հանդիպեցին նրանց հետ: Հիշեցնենք, որ Պետեկամուտների կոմիտեն փոփոխություններ է նախաձեռնել կարգոնների գործունեության ոլորտում՝ նպատակ ունենալով կարգավորել դաշտը: Ի տարբերություն նախկին փորձերի՝ պետեկամուտների կոմիտեն մտադիր է կարգոներից վերցնել իրենց հիմնական գործառույթներից մեկը: Խոսքը մաքսազերծման հետ կապված ծառայության մա­տուցման մասին է: «Վաճառականներն ասում են՝ երեք գործողությամբ պետությանը փող ենք վճարում, այն մեկուկես տոկոսն էլ պատրաստ ենք գլխից վճարել, որ մեզ հանգիստ թողնեն այդ փաստաթղթային քաշքշուքներից: 6 ամսվա ընթացքում 3 հանդիպում եմ ունեցել ՊԵԿ-ի պաշտոնյաների հետ: Խնդրել էինք օրենքները հղկել, որ ավելի արդյունավետ լինի, ավելի հասանելի լինի մեր ժողովրդի համար: Փաստորեն 6 ամսվա ընթացքում հասանք այն բանին, որ ժողովուրդը նորից ոտքի է կանգնել»,- ասաց «Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը։ Նա պարզաբանեց, որ նախկինում կարգոներն էին զբաղվում օտար երկրներից ապրանքների բեռնափոխադրմամբ: Հիմա «Նորֆոլկ Քոնսալթինգ»։Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը՝ խորհրդարանում անդրադառնալով «Առինջ մոլի» առևտրականների բողոքներին, ասաց, որ օրենսդրությամբ սահմանված կարգով բոլոր առևտրականները պետք է հարկերը վճարեն: «Հարկերից խուսափելու առումով, եթե դիմում են նման ակցիաների, դուք էլ պետք է հասկանաք, որ դուք ինքներդ պետք է մեր կողքին կանգնեք, ոչ թե քաջալերեք հարկերից խուսափող մարդկանց, այլ բացատրեք, որ չի կարելի ակցիա անելով՝ խուսափել հարցերից։ Դա բացառվում է»,-ասաց նա Հարությունյանի խոսքով՝ ՊԵԿ-աշխատակիցները դեռևս նախորդ շաբաթ հանդիպել են առևտրականների հետ և նրանց բացատրել, թե ինչ պետք է անեն, ավելին՝ առաջարկել են անվճար կատարել առևտրականների հաշվապահությունը: «Եթե դրանից էլ են խուսափում և փորձում են խուսափել հարկերից, չի լինելու, կոշտ վարչարարություն է իրականացվելու։ Մենք առաջարկել ենք ձրի հաշվապահություն, դրանից իրենք հրաժարվել են, որովհետև շրջանառությունը չեն ուզում ցույց տալ», - շեշտեց նա: Նա նկատեց, որ ոչ բոլոր տնտեսվարողներն են բողոքում, քանի որ շատերն աշխատում են օրինական դաշտում: Նրա գնահատմամբ՝ այսօրվա իրավիճակը հետևանք է նրա, որ որոշները փորձում են թաքնվել սոցիալապես վատ վիճակում գտնվող խավի տակ. նրանք ունեն մեծ հնարավորություն, բայց ուղղորդում են այլոց: Հարցին՝ ցանկանում է ասել, որ առևտրականներն ինչ- որ անձանց ուղղորդմա՞մբ են շարժվում, Վարդան Հարությունյանն ասաց. «Իհարկե, ուղղորդումներ եմ տեսնում»: Հարցին՝ հնարավո՞ր է Գագիկ Ծառուկյան է ուղղորդում, Հարությունյանը պատասխանեց. «Ոչ: Գագիկ Ծառուկյանն իր հեղինակություն օգտագործելով՝ փորձել է առևտրականներին հասկացնել, որ ՊԵԿ-ի արածն օրինականության սահմաններում է։ Իր «Առինջ մոլում» տարածք է հատկացրել, որ մենք ավելի լավ բացատրենք ժողովրդին. մենք պատրաստ են նաև այլ շուկաներում նման կերպ գործել: Այդ մարդիկ պետք է հասկանան, որ հետադարձի ճանապարհ չկա, պետք է իրականության սահմաններում աշխատեն։ Մանրածախ առևտրի ոլորտում կա մեծ ստվեր, դրա դեմ ենք պայքարում ու պետք է հաղթենք»: Անի Սահակյան

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին Ռուսաստանը ուղարկելու է իրենց «на три буквы». Անդրանիկ Միհրանյան (video) ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video) Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքները. Հայր Ռուբեն Այս իշխանությունը խեղճ է, որովհետև․․․ Ռուբեն Մելքոնյան (video) Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին «Դժոխքի նոր դարպասներ կբացվեն ԱՄՆ-ի և Իսրայելի համար». Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը Սաղս մեր երկրում, մեր հողի վրա պարտքով ենք ապրում․ քաղաքացիներ (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը սուպեր արագությամբ խայտառակվում է․ Գյումրու հետքերով․ Հայկ Նահապետյան (video) Ալիևը Սյունիքի վերաբերյալ արդեն կոնկրետ հայտարարություն է անում․․․ինչպե՞ս պետք է հայերի հարցը լուծեն (video) Իրանը չի փոխել իր դիրքորոշումը. Ղալիբաֆ Վեդիում բունտ է հասունանում. համայնքային իշխանություններն անգործության են մատնված
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am