Ինչպես է ծախսվել 500 միլիոնը

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց, որ օրենսդիր, դատական եւ գործադիր իշխանության աշխատավարձերի, հավելավճարների տողում աճ ունենք: Նրա ներկայացրած տվյալներով այս ոլորտների աշխատավարձի 56 միլիարդը դարձել է 57 միլիարդ դրամ: «Կառավարությունը հայտարարել է, որ 5 հազար աշխատակից կրճատվելու է: Ուզում եմ հասկանալ, թե որտեղի՞ց է կրճատվելու այս աշխատակիցները»,- Մարուքյանը հարցրեց ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանին: Այնուհետև նշեց նաև, որ 40 տոկոսով կամ 500 միլիոնով ավելացել է գործադիր, դատական եւ օրենսդիր մարմնի կապի ծառայության ծախսը: Վերջինս էլ բացատրեց, որ աշխատավարձի աճը երեք գործոնով է պայմանավորված . «Մեկը բնականոն աճն է, երբ ծառայողը որոշակի ժամանակ աշխատում է եւ դրանից հետո աշխատավարձի աճ է նախատեսված: Մյուսը դիվանագիտական պաշտոն զբաղեցողներինն է, որոնց աշխատավարձի բարձրացումը կախված է միջազգային դրամի փոխարժեքի տատանումներով: Եւ 3-րդն այն է, որ երբ կրճատումներ են եղել աշխատակիցները տվյալ ոլորտի տարածքային կառույցներից տեղափոխվել են գլխավոր կառույցներ եւ նրանց շխատավարձը բարձրացել է: Այդ 5 հազար 5 հարյուր աշխատակիցների կրճատումը վերաբերվում է ընդհանուր կառավարման ապարատին: Սա ներառում է կրթություն, առողջապահություն, մշակույթ, սոցիալական: Համակարգչային կապի առումով կա աճ: Պարզվել է, որ որոշ ծրագրերի անհրաժեշտություն է եղել»,- ասաց փոխնախարարը՝ արդարացնելով նաև  500 միլիոնի ծախսը:  

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am