Պերմյակովը գուցե չի ստում, ասելով, որ ինքը չէ մարդասպանը

Փետրվարի 26-ին Գյումրիում շարունակվել է Պերմյակովի գործի ընդհատված դատավարությունը, որի ընթացքում դատարանը լսել է Ռուսաստանի սահմանապահ զորամիավորման հրամանատար Սերգեյ Մերզլիկինին: Ռուս սպայի հակասական ցուցմունքները էլ ավելի են բացել Պերմյակովի գործի խճճված կծիկը: Նա պատասխանել է հարցերի, թե ինչպես են հայտնաբերել Պերմյակովին եւ ինչու հայկական կողմին փոխանցելու փոխարեն,  նրան փոխանցել են ՌԴ 102-րդ ռազմակայանին: Հիշեցնենք, որ մինչ ռուս սպայի հարցաքննությունը,  հարցաքննվել էր եւս մեկ վկա՝  սահմանապահ զորքերի ուղեկալի վարորդ Արա Աթոյանը Սերգեյ Մերլզիկինը անձամբ է մասնակցել Պերմյակովի որոնողական աշխատանքներին, նա պատմել է, որ 2015թ. հունվարի 12-ի գիշերը հայտնի է դարձել, որ ռազմաբազայի հերթապահ մասից մարդ է փախել: Մոտակա ուղեկալից վերցրել են ամենալավ որսորդական շանը ու սկսել են Պերմյակովի որոնողական աշխատանքները: Նա մանրամասն պատմել է, թե ինչպես են գտել ու սահմանից ռազմաբազա տեղափոխել Պերմյակովին: Հարցին, թե ինչու են Պերմյակովին հանձնել ռուսական ռազմակայանին, ոչ թե հայ իրավապահներին, Մերզլիկին պատասխանել է, թե չեն ունեցել որեւէ  ցուցում այն մասին, որ Պերմյակովը կասկածվում է սպանության համար: Նա նշել է, թե ռուսական ռազմակայանից իրենց հայտնել են դասալիքի որոնման մասին: Քիչ անց վկան խոստովանել է, որ  հայ ոստիկաններ են երկու խմբով իրենց  միացել այն փակ տան դիմաց, որտեղ գտել էին Պերմյակովի ոտնահետքերը: Հարցին՝ գիտեի՞ք, որ դասալիք Պերմյակովը սպանություն է կատարել, վկան պատասխանել է, որ «Շանթ» հեռուստաընկերությունից է լսել՝ մեկ անգամ եւս հերքելով իրեն, թե չեն ունեցել որեւէ ցուցում, որ: Փաստաբանները նրան հիշեցրել են, որ իր ծառայակիցները դատարանում ցուցմունք են տվել այն մասին, որ Պերմյակովի փախուստից անմիջապես հետո հեռուստատեսությամբ տեսել են Վալերի Պերմյակովի նկարը եւ գիտեին, որ նա է սպանություն կատարածը, այդ ինչպե՞ս է, որ վկան նման պաշտոն զբաղեցնելով եւ որոնողական աշխատանքների մեջ ներգրավված լինելով՝ երկու օր շարունակ տեղեկություն չի ունեցել, որ Պերմյակովը սպանության մեջ կասկածվում է: Սահմանապահ ուղեկալի հրամանատարի տեղակալն ասել է, որ ինքը գիտեր այդ մասին, ուղղակի մթան մեջ քաղաքացիական հագուստով մարդ ձերբակալելիս չէր կարող հաստատ պնդել, թե Պերմյակովն է: Ըստ վկայի՝ Պերմյակովին տարել է իր աշխատասենյակ, ճանաչողական զննություն կատարել, փաստաթղթի պարունակությունն ուսումնասիրել, նոր իմացել է, որ հաստատ նա է: Այսպիսով՝ վկայի ցուցմունքներից ստացվում է, որ Գյումրիում տեղի է ունենում սարսափելի ոճրագործություն, դրա համար կասկածվողին հայ-թուրքական սահմանը պահող ռուս սահմանապահները հայտնաբերում են  կեսգիշերին, բայց պարզվում է, որ այդքան ժամերի ընթացքում հայ իրավապահները չեն դիմել ռուս սահմանապահներին, որպեսզի հայտնաբերելու դեպքում նրանք հանձնեն հայկական կողմին: Ինչո՞ւ չեն դիմել՝ արդյոք միտումնավոր, թե պարզապես տեղյակ չեն իրենց պարտավորություններին, սրանք հարցեր են, որոնց վերաբերյալ հանրությունը հիմա պատասխաններ է պահանջելու ՀՀ ոստիկանությունից:  Սակայն չի բացառվում, որ վկան ստում է, նախապես լավ մշակված կեղծ ցուցմունքներ է ներկայացնում, որպեսզի որեւէ կերպ hիմնավորվի  Պերմյակովին հայկական կողմին չհանձնելու Ռուսաստանի քայլը: Թեպետ այս պարագայում էլ ներկայացված  այսպես կոչված՝ ալիբին հիմնավոր չէ, քանի որ Պերմյակովին հայտնաբերել են սահմանին, նրա հագին եղել է քաղաքացիական հագուստ, նա որեւէ բանով չի հիշեցրել ռուսական ռազմակայանի զինծառայողի, քանի որ դրա մասին վկայող բոլոր իրերը թողել էր Ավետիսյանների տանը, այդ մասին իր խոսքում ասել է նաեւ Մերզլիկինը <<մթան մեջ քաղաքացիական հագուստով մարդ ձերբակալելիս չէի կարող հաստատ պնդել, թե Պերմյակովն է>> ու ռազմաբազա տեղափոխելուց եւ ճանաչողական զննությունից է պարզել նրա ինքնությունը,  ամենակարեւորը, Պերմյակովն անձամբ է հայտնել, որ ցանկանում էր Թուրքիա մեկնել: Ուստի բոլոր հիմքերը կային Պերմյակովին  ԱԱԾ-ին հանձնելու համար: Ի դեպ, եւս մի կիքս, եթե ռուսական ռազմաբազայում որեւէ ցուցում չեն ստացել սպանության, ապա ինչու ՝ ըստ Մերզիկիլի վկայության՝   երբ հայտնաբերել են Պերմյակովին եւ նրան բերել են սահմանապահ ջոկատի սենյակ, այնտեղ են եղել 102-րդ ռազմակայանի հրամանատարությունն ու նաեւ եւ  ոստիկանության ներկայացուցիչներ: Փաստն այն է, որ Հայաստանի 7 քաղաքացիների սպանած ռուս զինծառայողը սպանությունից հետո օրենսդրության ակնհայտ ոտնահարումով հայտնվեց ու պահվեց ռուսական ռազմակայանի վերահսկողության տակ, իսկ դա նշանակում է, որ խոսքը սովորական հանցանքի մասին չէ,այլապես մի Պերմյակովի համար նման խայտառակ քայլի Ռուսաստանը չէր գնա, պատահական չէ,  որ սահմանին բռնվելու պահին Պերմյակովն ասել է, որ ինքը չի սպանել, իսկ գուցե նա ճի՞շտ է...Մնում է հուսալ, որ կծիկը հետզհետե կքանդվի՝ գոնե լույս սփռելով ոճրագործության նպատակի վրա ... Անի Սահակյան  

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am