Աղջիկ ջան, սուս մնա, երբ տղերքն են խոսում. Արայիկ Խանդոյան
«Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստում այսօր` նոյեմբերի 1-ին Արայիկ Խանդոյանի ելույթի ընթացքում մեղադրողներից Պետրոս Պետրոսյանը հայտարարեց, որ ամբաստանյալի ելույթը քննարկվող հարցի` դատավորին ինքնաբացարկ հայտնելու հետ որեւէ առնչություն չունի: Խանդոյանն էլ ի պատասխան հայտարարեց. «Աղջիկ ջան, սուս մնա, երբ տղերքն են խոսում: Ձեր նման ողորմելի թափթփուկների պատճառով է...»: Սսկայն Պետրոս Պետրոսյանը խնդրեց դատարանին թույլ չտալ` ամբաստանյալը շարունակի խոսել: Բայց Արայիկ Խանդոյանը, չլսելով դատավորին, շարունակում էր խոսել: Պավել Մանուկյանը խնդրեց տասը րոպե ընդմիջում հայտարարել: Դատավորը համաձայնվեց եւ ընդմիջում հայտարարեց:
