Հայկական մուրաբայից մինչև ղազախական շոկոլադ. Մոսկվայում բացվել է «Եվրասիա» առաջին ցանցային խանութը

Մոսկվայում բացվել է առաջին ցանցային խանութը, որ ներկայացնում է ապրանքներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Մոլդովայից, Ռուսաստանից և այլ երկրներից։ Վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության սոցիալական ծրագրերի իրականացմանը։

«Այսօր մեր առաջին «Եվրասիա» խանութը բացվեց Մոսկվայի կենտրոնում։ Այստեղ ներկայացված են ապրանքներ հետխորհրդային երկրներից: Միակ տեղը, որտեղ մեր արտադրանքը իսկապես անհրաժեշտ է և կարելի է վաճառել նորմալ գնով, դա ռուսական շուկան է։ Վստահ եմ, որ Մոսկվայի բնակիչներն ու հյուրերը կգնահատեն մեր լավագույն ապրանքների ընտրությունը: Մենք կշարունակենք և կընդլայնենք արդյունավետ համագործակցությունը Ռուսաստանի և այլ երկրների հետ», - ասել է «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ, «Պոբեդա» քաղաքական դաշինքի առաջնորդ Իլան Շորը։

«Եվրասիա» խանութը գտնվում է Սմոլենսկայա փողոցում՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց: Այն բացվել է «Եվրասիա» առևտրի կենտրոնի աջակցությամբ։ Այստեղ ներկայացված է ազգային մթերքների հարուստ տեսականի՝ մոլդովական մրգեր և բանջարեղեն, հայկական բամիա, ջեմ, ձավարեղեն, դոշաբ, ղազախական շոկոլադ, հալվա, ուզբեկական լոլիկ և չրեր, բելառուսական կաթնամթերք և շատ ավելին։

«Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության աջակցությամբ նախատեսվում է մանրածախ վաճառքի կետեր բացել տարբեր երկրներում, որոնք կկարողանան ընդլայնել իրենց արտադրանքի իրացման աշխարհագրությունը։

«Ոգեշնչված նոր պատժամիջոցներից՝ մենք որոշեցինք չսահմանափակվել դրանցով և ակտիվացրինք փոխգործակցությունը եվրասիական 8 երկրների՝ մեր հարևանների հետ։ Մեր «Եվրասիա» խանութ-սրճարանը Մոսկվայի կենտրոնում առաջարկում է ազգային ապրանքներ և ուտեստներ, որոնցով հայտնի են եվրասիայկան երկրները։ Եվ սա դեռ սկիզբն է»,- ասել է Պետդումայի պատգամավոր, «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան։

«Եվրասիա»-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն իրականացնում է մարդասիրական ծրագրեր՝ ուղղված ազգամիջյան հաղորդակցության զարգացմանը։ «Եվրասիայի» նպատակն է ուժեղացնել ինտեգրացիոն գործընթացները հետխորհրդային տարածքում՝ պահպանելով ժողովուրդների ազգային ինքնությունը։ Կազմակերպության հիմնական ուղղություններից է դպրոցականներին, ուսանողներին, երիտասարդ մասնագետներին աջակցելը։ Այն ներառում է կրթական ծրագրեր, փոխանակումներ, պրակտիկա խոշոր պետական և մասնավոր բարձր տեխնոլոգիաների ընկերություններում և մեդիա դպրոցում: «Եվրասիա»-ն տրամադրում է նաև մասնագիտական հարթակներ և ֆորումներ ուսուցիչների և դասախոսների համար, դրամաշնորհներ լրագրողների և բլոգերների համար, բիզնես առաքելություններ՝ ապրանքներ վաճառելու և ձեռներեցների համար գործընկերներ գտնելու համար, աջակցություն պատմության և մշակույթի պահպանման ոլորտում նախագծերին։

դիտվել է 901 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am