Հայաստանի շահերից կբխեր, եթե ես հայրենասեր չլինեի․ Փաշինյանը ծաղրում է (video)
Ես ձեզ կասեմ այնպես, ինչպես ասում եմ իմ ընտանիքին. ամենամեծ պրոբլեմը, որ մենք ունեցել ենք, դա եղել է մեր հայրենսիրությունը. Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ամենամեծ պրոբլեմը, որ ես ունեցել եմ՝ եղել է իմ հայրենսիրությունը, այն ընկալմամբ, որ հայրենասիրության այդ մոդելը մեր հայրենիքի հետ կապ չունի, ուղղակի դա կայսերական հայրենասիրության մի մոդել է, որը գրքերով, ֆիլմերով, տեքստերով, ելույթներով, կերպարներով, նկարներով ներմուծվել է մեր սոցիալ-հոգեբանություն»,-ասաց նա։
