Կոմիում սուգ է հայտարարվել
Կոմիի Հանրապետությունում եռօրյա սուգ է հայտարարվել` կապված «Հյուսիսային» հանքահորում վթարի և մարդկանց զոհվելու հետ: Կիրակի օրը համապատասխան կարգադրությունը ստորագրել է Կոմիի Հանրապետության ղեկավար Սերգեյ Գալիկովը: «Վշտակցություն արտահայտելով զոհերի համար և ցավակցելով նրանց հարազատներին ու մտերիմներին` կարգադրում եմ` 2016-ի փետրվարի 28-ը, փետրվարի 29-ը և մարտի 1-ը Կոմի Հանրապետությունում սգո օր հայտարարել»,- ասվում է հրամանագրում: Վորկուտայում` 748 մետր խորությամբ «Հյուսիսային» հանքահորում փլուզումը տեղի է ունեցել փետրվարի 25-ին: Վթարի պահի հանքահորում 110 մարդ է գտնվել, նրանցից 80-ը դուրս են բերվել: 26 մարդու ճակատագիրն անհայտ է մնում:
