Ջիգարխանյանին կինը հիվանդ է ներկայացրել, որպեսզի զավթի նրա թատրոնը
dni.ru-ի փոխանցմամբ, Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան իր ամուսնուն՝ Արմեն Ջիգարխանյանին հիվանդ է ներկայացրել, որպեսզի զավթի նրա թատրոնը, հայտարարել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստը: «Նա փորձել է ինձ անուժ ներկայացնել, որպեսզի ինձ հեռացնի իմ իսկ թատրոնից, որպեսզի այստեղ բերի իր «բանդան»՝ հորը, մորը, ընկերուհիներին, և նրանց հիանալի աշխատավարձ վճարի:Իմ կինը, ով զբաղեցել է թատրոնի տնօրենի պաշտոնը, ցանկացել է հաստատությունում բեմադրել մանկապարտեզի մակարդակի ներկայացումներ։ Դատախազությունը պետք է թատրոնում իմ կնոջ գործունեության ֆինանսական ստուգում իրականացնի »,-հայտարարել է թատրոնի ռեժիսորը։
