Նախագահականի աշխատողների մի մասը թոշակի է անցնում, մի մասն անցնում է կադրերի ռեզերվ

ՀՀ Նախագահի աշխատակազմի ծախսերը 2018-ի բյուջեի նախագծով զգալի կրճատվել են: 2017-ին այն 4 մլրդ 880 մլն էր, հիմա՝ 2 մլրդ 445 մլն: Այսօր բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանն ասաց, որ լինելու են որոշակի փոփոխություններ ծրագրերում, որովհետեւ ապրիլի 9-ից նոր Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների իրականացմանն են անցնելու: Արմեն Գեւորգյանին հարց ուղղելով՝ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց՝ արդյոք 2018թ. ՀՀ նախագահի աշխատակազմի հետ կապված փոփոխություններ լինելո՞ւ են,թ ե ոչ՝ հաշվի առնելով, որ եկող տարի նախագահի ինստիտուտն այլեւս չի լինելու. «Այդ մարդիկ ազատվելո՞ւ են աշխատանքից, թե  գործադիր մարմին են տեղափոխվելու: Եւ նաեւ, ասեք՝ ապրիլից հետո քանի  մարդ է կրճատվելու, քանիսն են մնալու նախագահի համակարգում աշխատելու, եւ հիմա որքա՞ն է նրանց թիվը»: Ի պատասխան Արմեն Գեւորգյանն ասաց, որ այս տարի արդեն երկու անգամ կրճատումներ են արել նախագահի ապարատում՝ հաշվի առնելով հենց 2018թ. ապրիլից հետո սպասվող փոփոխությունները. «Տարին սկսվել է մոտ 410 աշխատակիցներով, հունիսի մեկից կրճատել ենք մինչեւ 385, հոկտեմբերի մեկից սահմանվել է 330: Եղել է նաեւ ստորաբաժանումների կրճատում, որոնք ապագա նախագահի աշխատակազմում բացակայելու են՝ Վերահսկողական ծառայությունը, Հանրային խորհրդի աշխատակազմը, Անվտանգության խորհրդի քարտուղարությունը եւ այլն: Մոտավորապես 120-130-ով եւս պետք է նվազի նախագհի աշխատակազմը, այսինքն՝ մաքսիմում թիվը, որ կարող է լինել նախագահի աշխատակազմում՝ 200-ն է: սակայն այսօր, երբ հաշվարկում ենք, գտնում ենք, որ այդ թիվն էլ նվազելու տեղ ունի, այսինքն՝ 180-200-ի միջակայքում է լինելու: Հիմա թույլ տվեք՝ վերջնական որեւէ բան չասեմ, քանի որ դա սխալ կլինի եւ ժամանակավրեպ: Ինչ վերաբերում է աշխատակիցների ապագային, Արմեն Գեւորգյանն ասաց. «Մենք փորձում ենք թափուր կամ չօգտագործվող պաշտոնները կրճատվել, որոնք, ըստ էության, կրճատվել են, այն մասնագետները, որոնք գործող մասնագետներ են, մի մասը թոշակի է անցնում, մի մասն անցնում է կադրերի ռեզերվ»:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am