Թուրքիայում դադարեցվել է ընդդիմադիր İMC հեռուստաալիքի եթերը
Թուրքիայում առանց դատարանի որոշման կասեցվել է ընդդիմադիր «İMC TV» հեռուստաալիքի եթերը: Ըստ «CNNTurk» լրատվական ծառայության՝ Թուրքիայի արբանյակային և մալուխային հեռուստատեսության օպերատոր «TÜRKSAT» ընկերության համար ընդդիմադիր ալիքի եթերը դադարեցնելու հիմք է ծառայել միայն Անկարայի գլխավոր դատախազության պահանջը: Ավելի վաղ Անկարայի դատախազությունը «ահաբակչական կազմակերպության («Քուրդիստանի բանվորական կուսակցություն», ՔԲԿ-PKK) օգտին քարոզչություն անելու հիմքով» հետաքննություն էր սկսել «İMC TV»-ի դեմ: Աղբյուրը նշում է, որ «İMC TV»-ի եթերը կասեցվել է այն պահին, երբ հեռուստաալիքի եթերով ցուցադրվել է ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի` նախօրեին կալանքից ազատված գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի հետ ուղիղ եթերում տեղի ունեցող հարցազրույցը:
