Պուչդեմոնը չի վերադարձել Կատալոնիա
РИА Новости գործակալության փոխանցմամբ, Կատալոնիայի ղեկավարի պաշտոնից հեռացված Կառլես Պուչդեմոնը, որը երկրի ժեներալիտետի` իր հետ միասին հեռացված 7 ներկայացուցչի հետ երկրից մեկնել էր Բրյուսել, ըստ իսպանական La Vanguardia պարբերականի, վերադառնալու էր Բարսելոնա: Բրյուսելի չվերթով Պուչդեմոնը չէր վերադարձել, Բարսելոնա էին ժամանել միայն Կատալոնիայի ներքին գործերի նախկին ղեկավար Ժոակին Ֆորն ու աշխատանքի հարցերով նախկին խորհրդական Դոլորս Բասսան:
