Գերազանցեց 61 դոլարի սահմանը
Նավթի արդյունահանման ծավալների կրճատման ՕՊԵԿ+ գործարքի ժամկետի երկարաձգման սպասման հետ կապված՝ հոկտեմբերի 31-ի սակարկությունների ժամանակ Brent տեսակի նավթի գինը 2015 թ. հուլիսի 3-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 61 դոլարի սահմանը: Մեր ժամանակով 22.02-ի դրությամբ Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսային գործարքների գինն աճել է 0,87%-ով՝ մինչև 61,13 դոլարի: Նավթի գնաճին նպաստել են նաև ԱՄՆ-ում հորատման սարքավորումների թվի կրճատումը և ամերիկյան ածխաջրածնային պաշարների աստիճանական նվազումը:
