Արշակ Սրբազանի ազդեցիկ քարոզը (video)

Համակերպվել մեղքի ու սխալի հետ՝ նշանակում է կորցնել դեպի Խաչ տանող ճամփան։Համակերպվել սխալի հետ՝ նշանակում է խփել սեփական դագաղի վերջին ու վճռական մեխը: Խաչվերացի տոնի առթիվ իր քարոզում հայտարարել է Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

Նա իր քարոզում նշել է`

Այսօր սպասված օր է` Տիրոջ Սուրբ Խաչի Վերացման տոնը. իրադարձություն, որը՝համաժողովրդական իր տարողությամբ, առանձնակի ջերմություն ու ներշնչանք է հարուցանումհոգևոր և ազգային մեր կյանքում:

Այս օրերին համընդհանուր հանգստություն ու սրբություն է, կարծեք, իջնում մարդկանցհոգիներին: Սուրբ Խաչի Վերացման այս տոնին մեր մտքերը ևս վերանում են դեպի երկինք, մերհայացքները՝ մխրճվում պատմության խորքերը. վերապրում ենք Սուրբ Խաչի նվիրագործմանսուրբ հիշատակները:

Շուրջ 2000 տարիներ առաջ էր, երբ հեթանոսաց Առաքյալ Պողոսը Փոքր Ասիայի Գաղատիա քաղաքի նորադարձ քրիստոնյաներին ուղղած իր նամակում անվիճարկելի համոզվածությամբ հայտարարում է. «Քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր ՀիսուսՔրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար» (Գաղ. 6.14):

Աշխարհի մարդկանց համար խիստ տարօրինակ է Պողոս Առաքյալի պարծանքը։ Ինչպե՞սկարելի է պարծենալ փայտե գործիքով: Հին աշխարհում հույները պարծենում էին իրենցարվեստով ու գիտությամբ, հռոմեացիներն իրենց խիզախությամբ ու հզորությամբ, մինչդեռքրիստոնյաների համար պարծանք դարձավ ընդամենը Խաչը. մի գործիք, որ ծառայում էրընդամենը մահվան դատավճիռներ իրագործելու համար:

Այո, անհաղորդ մարդկանց տարօրինակ է թվում Քրիստոնյաների Խաչի պարծանքը։Արդարև՛, տարօրինակ կթվա, եթե Տիրոջ խաչելության և մահվան պատկերները հասկացվենորպես պատմական լեգենդի դրամատիկ դրվագաշարեր, մինչդեռ Խաչը այն ամենն է, ինչբնութագրում է Քրիստոնեությանը: Խաչն ամբողջացնում է Աստծու Որդու անմեկնելիզոհաբերությունը հանուն մարդկության: Սուրբ Խաչն Աստվածորդու տառապանքն է, Նրաչարչարանքները, Նրա կրած կամավոր զրկանքներն ու նվաստացումները, Նրա մահը և, վերջապես, Նրա Հարությունը:
Այսպես է, որ Քրիստոնյայի կյանքը Խաչի ճամփորդություն է, Քրիստոնյայի կյանքըանհոգնաբեկ նմանություն է Քրիստոսի կերպարին: Չկա Խաչ՝ չկա Քրիստոնեություն, չկա Խաչիճանապարհ՝ չկա քրիստոնեական կյանք:

Քույրեր և եղբայրներ,

Մենք ամենքս թերանում ենք առ Խաչն մեր ճամփորդության մեջ, մեզ ծանր է թվում մեզ վիճակված բեռը, մենք կքում ենք Աստծու և մարդկանց հանդեպ մեր սերն արտահայտելուհանձնառության ներքո: Տկարանում ենք ու ընկրկում, քանի որ փշոտ է Խաչի ճամփան։ Այնընդգրկում է մեր կյանքի ողջ տարողությունը, այն փոխզիջումներ չի՛ ճանաչում․ ՔրիստոսիԽաչով պիտի շաղախված լինեն մեր մտքերը, հունցված՝ մեր խոսքերը, և դրոշմված՝ մեր գործերը:

Դժվար չէ՞ արդյոք Խաչը դարձնել առանցք մեր մտքի, մեր խոսքերի ու գործերի: Արդարև՛, դժվա՛ր է, չափազա՛նց դժվար: Աղոթախոս Նարեկացին անգամ իր ողջ սրբության ևաստվածպաշտության մեջ խոստովանում է․

«Չեմ դադարելու դարձյալ դատելուց դատապարտյալիս,
Եվ քարկոծելու անձս հանցապարտ դառը խոսքերով,
Իբրև չարագործ անհամոզելի, փրկությունից զուրկ»,
Ս. Գրիգոր Նարեկացի« Մատյան ողբերգության», (Բան Է)


Սրբության առջև մեղապարտի զինաթափվածության նույն հառաչանքով է Աստծուն դիմում նաև Ներսես Շնորհալի Սուրբ Հայրապետը՝ խոստովանելով սեփական մեղքերը․

«Քննող գաղտնեաց, մեղանչեցի Քո առջև կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ, թողությո՛ւն շնորհիր մեղավորիս, քանզի ծնունդիցս մինչև այսօր մեղանչել եմ Աստվածությանդ առաջ իմ զգայարաններով և մարմնիս բոլոր անդամներով», (Ս. Ներսես Շնորհալի, «Հաւատով խոստովանիմ», (Ը 8)):

Լինել Խաչի ճամփորդ՝ չի նշանակում լինել հրեշտակ և կամ անմեղ։ Լինել Խաչակիր՝ չինշանակում ունենալ մաքրամաքուր անցյալ ու անարատ համբավ: Լինել Խաչի ճամփորդ՝նշանակում է լինել մարտիկ մեղքի դեմ պայքարում, նշանակում է երբեք չհամակերպվել մեղքի ուհանցանքի հետ, նշանակում է ամեն օր ու ամեն ժամ ջանալ ձերբազատվել մեղքի, հանցանքիպատանդառությունից, նշանակում է ընկնելուց հետո միշտ ձգտել վեր կենալ, կքելուց հետո ուղղել կորացած մեջքը, մեղանչելուց հետո չմթագնել սուրբ դառնալու տեսիլքը։

Համակերպվել մեղքի ու սխալի հետ՝ նշանակում է կորցնել դեպի Խաչ տանող ճամփան։Համակերպվել սխալի հետ՝ նշանակում է խփել սեփական դագաղի վերջին ու վճռական մեխը: Աստված մեզ չի՛ դատապարտելու միայն նրա համար, որ մենք մեղավոր ենք։ Մենքդատապարտված ենք լինելու միայն մեկ պատճառով՝ որ չե՛նք ձգտել հաղթահարելու մեղքը, չե՛նք ջանացել ընթանալու Խաչի ճանապարհով, մեղքից հրաժարմա՛ն ճանապարհով, մաքրագործմա՛ն ճանապարհով, և վերջապես չենք ջանացել ընդառաջ գնալու Աստուծո շնորհին, որո՛վ կարող էինք միայն սրբանալ ու փրկվել, ինչպես ասում է նույն Առաքյալը՝ աներկբա հավատով․«Փրկությունը ձեզնից չէ, այլ Աստծու պարգևն է» (Եփես․ Բ 8)։

Քույրեր և եղբայրներ,


Մեր ժողովուրդը դարեր շարունակ Խաչի ճամփորդ է, նրա երկարատև ճամփորդությունըուղեկցվել է ճակատագրական փորձություններով՝ այնպիսի մարտահրավերներով, երբ անհնարինէ թվացել անգամ կյանքի շարունակությունը: Փառք Բարձրյալին՝ հակառակ բոլորփորձություններին՝ մեր Խաչի ճամփան շարունակվում է նաև 21-րդ դարում: Մենք շարունակումենք պայքարել մեղքի ու սպառնալիքների դեմ, դիմակայել գոյաբանական վտանգներին: Թվում է,սակայն, թե մոլորվել ենք մենք Խաչի ճամփորդության մեջ: Թվում է, թե այլևս Խաչը չէ, որովպարծենում ենք մեր կյանքի ճանապարհին:

Կենդանի Աստծու պաշտանմունքը փոխարինվում է մարդկանց հանդեպ երկրպագությամբ, հոգին խոնարհեցվում է մարմնի առջև, ինքնությունը զոհաբերվում է բարեկեցությանը,ազատությունը՝ դարձվում պատրվակ ամենաթողության, և աթոռապաշտությունը անփույթ ու անարվեստ ձեռնածությամբ փաթեթավորվում հայրենասիրությամբ ու սկզբունքայնությամբ: Սա չէԽաչի պարծանքը, սա չէ Խաչի ճանապարհը:
Սա ճանապարհն է ինքնաոչնչացման, սա ճանապարհն է ինքնաաստվածացման ուճանապարհը՝ կռապաշտության: Անհնար է գտնել Աստծուն՝ առանց Խաչի ճամփան բռնելու։Անհնար է ճանաչել Քրիստոսին՝ առանց խաչելությունը վերապրելու: Անհնար է հասնելերջանկության՝ առանց Աստծուն ձգտելու: Երջանկությունը դրախտի վերհուշն է աշխարհայինկյանքում: Հնարավոր չէ հասնել երջանկության սեփական ինքնությունն ուրանալու ճանապարհով, հնարավոր չէ երջանկության հասնել ամենօրյա խարդավանքներով ու բռնություններով, այլոցնկատմամբ առավելություն հաստատելու մոլուցքով:

Քույրեր և եղբայրներ,

Մենք կոչված ենք համերաշխության, կոչված ենք միաբանության, բայց այնպիսիհամերաշխության ու միաբանության, որի ամրոցի աշտարակներին ծաղկում է Խաչը և երկրպագվում Խաչյալը: Չկա համերաշխություն՝ առանց հոգևոր, բարոյական ու գաղափարականընդհանրության: Երբ Համերաշխությունն ու Միաբանությունը նոսրանում են և սերը ցամաքում, ծնվում է Հանդուրժողականությունը․ մի բան, որ անսեռ է և անգույն, Հանդուրժողականությունը, որ եղբայրն է Անտարբերության, բայց անպատկառ համառությամբ ձգտում է բազմել Սիրո գահավորակին։

Խաչի ճամփորդը անհանդուրժող է մոլության հանդեպ, անհանդուրժող վնասարարության ևհայրենաքանդումի հանդեպ։ Արդ, վերադառնանք Խաչի ճանապարհ, մարտնչենք մեղքի ուհանցանքի, ոչնչացման ու արհավիրքի դեմ։ Խաչը դարձնենք մեր պարծանքն ու պատվարը, հրաժարվենք մահաբեր դեղատոմսերից, ձերբազատվենք պարտադրվող կեղծ ընտրություններից։Խաչի հանդեպ հանձնառությունն ու պատասխանատվությունն են քրիստոնյայի կյանքիառանցքը։ Այսպես պիտի ապրենք մեր կյանքը, և, ձայնակից մեր սրբազան հայրերին, ՊողոսԱռաքյալի նման ի լուր աշխարհի հայտարարենք․ «Քա՛վ լիցի, որ մենք պարծենանք այլ բանով, քան Մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով»։

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ, ընդ ամենեսեանդ. Ամէն։

դիտվել է 682 անգամ
Լրահոս
Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինը վերածվել է մոխրակույտի. կա վիրավոր #ՀԻՄԱ․ Բացահայտվում են Կաթողիկոսի գահին տիրանալու իրական նպատակները (video) «Ալե՛ն, հիմա ինձ ո՞նց զսպեմ, որ քեզ չասեմ էն, ինչին արժանի ես այս տեսանյութի համար»․ Աշոտ Անդրեասյան (video) Հայ կնոջ ամոթանքը՝ ԱԱԾ շենքի մոտ կանգնած ոստիկաններին․ «Դու՛ք եք Նիկոլին պահում, որովհետև․․․» (video) «Սրբապիղծ Նիկո՛լ, քեզ եմ ասում՝ արա՛, գնա ու էդ կնոջը պատասխան տուր»․ Աշոտ Անդրեասյան (video) Պորտուգալիայի վարչապետը խոսել է Ռոնալդուի և Ժեզուսի հետ՝ հավաքականի հետ կապված սկանդալից հետո Հայտարարել է հրաժարականի մասին Օրը ցերեկով թուրքը մեր կնոջ մատները կտրել է․․․ ու՞մ եք մեղավոր սարքում․ Գառնիկ Դանիելյան (video) Դուք ինչքա՞ն երեսպաշտ եք․․․ Անահիտ Ավանեսյանի հայտարարությունը լսեցի՞ք (video) էս պատմական անարդարությունը չե՛նք հանդուրժելու․ չփորձվե՛ք էդ ադրբեջանցուն հանձնել․ ակցիա ԱԱԾ-ի դիմաց (video) «Արսեն Թորոսյա՛ն, վայ թաղեմ քեզ, թոշակի չհասնես…». Նարե Սոսե (video) #ՈՒՂԻՂ․ «Հանցագործին փոխանակել հայ գերիների հետ»․ Բողոքի ակցիա ԱԱԾ-ի դիմաց (video) Ադրբեջանցին ներխուժել է Հայաստան, կրակել 3 երեխայի մոր վրա․ Նարեկ Կարապետյանը՝ ԵԽԽՎ-ում (video) «Սասու՛ն, նախկինների կզացրած թուրքի հողի վրա գնում, միզում էիր․․․ ասեմ՝ ու՞ր են մեր սահմանները» (video) Զինված ադրբեջանցու ներխուժման օրը Փաշինյանը մի խայտառակ խոսք ասաց․ Ռուզան Ստեփանյան (video) #ՈՒՂԻՂ․ Սարսափելի մանրամասներ․ ադրբեջանցուց պաշտպանվելիս հայ կինը կորցրել է 3 մատները (video) Շտապ․ ԱԱԾ պետը 2 օր առաջ տեղյակ էր դիվերսանտի Հայաստանում լինելուց․ ի՞նչ է եղել իրականում․ Նարե Սոսե (video) Պատկերացնու՞մ եք, եթե հատուկ օպերացիայով ներխուժեն Հայաստան․ Աբրահամյանը՝ զինված ադրբեջանցու մասին (video) Նիկոլենք գիտե՞ք՝ ինչ կասեին, եթե հանկարծ ադրբեջանցու կրակոցից այդ կինը ողջ չմնար․ Դավիթ Մկրտչյան (video) Ինչ է իրականում եղել Շաքիում զինված ադրբեջանցու հարձակման ժամանակ․ կարող է՝ նշանի են սպասել․․․ (video) Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետը հորդորում է բերքահավաք իրականացնել Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները ռազմական հանցագործներ են և պետք է ստանան իրենց արժանի պատիժը. Ալիև Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ Ստացվում է, որ մեր պետական սահմանի անվտանգությունն ու արդարադատությունը կարգավորվում են զուտ Բաքվի քմահաճույքով ու հեռախոսազանգով. Շիրազ Խաչատրյան Շաքի մտած զինված ադրբեջանցուց բացի մի շատ վտանգավոր բան էլ կա․ Արշակ Զաքարյանը զգուշացնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am