Կինը ցանկացել է ամուսնուն թունավորել, բայց 15 մարդու է սպանել
Daily Pakistan-ի հաղորդմամբ՝ Պակիստանի Մուզաֆֆարգարհ քաղաքի 21-ամյա բնակչուհին պատահաբար թեև պատրաստվել է միայն ամուսնուն թունավորել,սակայն 15 մարդու է սպանել:Բռնի ամուսնացած աղջիկը դժգոհ է եղել ամուսնությունից և մտադիր է եղել սպանել ամուսնուն: Ասիա Բիբին ամուսնու կաթի մեջ առնետի թույն է ավելացրել: Սակայն ամուսինը չի խմել: Ի վերջո կաթն աղջկա սկեսուրն է օգտագործել՝ ավելացնելով Հարավային Ասիայի ավանդական լասսի յոգուրտի մեջ: Թունավոված ուտեստից թունավորվել է 27 մարդ, որոնցից 15-ը մահացել է: Մյուս տուժածների վիճակն առայժմ չի հաղորդվում:
