Մանկապարտեզներում ոստիկանությունը կուժեղացնի հսկողությունը. Տարոն Մարգարյան
Այսօր Երևանի ավագանու նիստին Ելք խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվում մանկապարտեզների ու դպրոցների անվտանգության համար: Հարցին արձագանքեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ նշելով, որ մանկապարտեզների անվտանգութունը պետք է ուժեղացնել: «Ոստիկանությանը խնդրելու ենք, որ իրենք էլ իրենց հսկողությունն ուժեցացնեն և կտեսնենք, թե հետագայում այդ ուղղությամբ ինչ քայլեր ենք ձեռնարկելու», – ասաց Տարոն Մարգարյանը:
