Հանուն մեր նյարդերի - 111
Զինծառայության մասին օրենքի նոր նախագիծը մի բառի հարցում օգտակար եղավ (հիշեցի հայտնի ֆիլմի դրվագը. «Դու որ չգայիր, ես լողացողը չէիիի՜»): Քննարկումների ժամանակ է անընդհատ հնչում է ՏԱՐԿԵՏՈՒՄ բառը, ուսանողները կարգախոս են որդեգրել՝ «ՏԱՐԿԵՏՈՒՄ լինելու է»: Այսքանից հետո ի՞նչ ասես այն դասախոսին կամ պաշտոնավորին, որ դեռ տարեկետում է ասում (մտածում են՝ տարի բառից է): Չէ՜, որպես կանոն բանակում չծառայած, ՏԱՐԿԵՏՈՒՄից օգտված հարգելինե՛ր, ՏԱՐԿԵՏՈՒՄ, միայն ՏԱՐԿԵՏՈՒՄ (տար ածանցն է, մի կետում ընդհատում են, մյուս կետում՝ վերականգնում. տարբե՜ր կետեր են):Վե՛րջ, էլ համը չհանեք: Հանուն մեր նյարդերի և ... հայոց բանակի, որի լեզուն հայերենն է: Անկախության մեծ նվաճումներից մեկը: Դավիթ Գյուրջինյանի գրառումը
