Վիգեն Սարգսյանը վերջակետ դնելու ձևն է ցույց տալիս. նախարարը Սեյրան Օհանյանի կնոջ գրառման մասին
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողներին կրկին վստահեցրեց, որ օրենքով սահմանված կարգով ծառայել է ՀՀ Զինված ուժերում։ «Հարյուր անգամ բացատրել եմ՝ կա պաշտոնական կենսագրություն, եղել է ՊՆ շատ մանրամասն արձագանք, էլ ո՞նց պետք է վերջակետ դնենք այս թեմային։ Ես չեմ մեղադրում մարդկանց, որոնք չեն հասկանում, որ կան ծառայության ամենատարբեր տեսակներ և չեն ուզում լսել մինչև վերջ, որ առաջարկվող օրենդրությամբ այդպիսի հնարավորություն բացվում է մեր բազմաթիվ երիտասարդների առջև։ «Պատիվ ունեմ» ծրագրի իրագործումը վկայությունն է լինելու այն բանի, որ ճիշտ ճանապարհի վրա ենք», – ասաց Վիգեն Սարգսյանը:
