Ուկրաինայում ձերբակալել են Արսեն Ավակովի որդուն
Ուկրաինայում ձերբակալվել է ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի որդին: Ձերբակալությունից առաջ Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի աշխատակիցների կողմից խուզարկություն է տեղի ունեցել: Այս մասին մանրամասնել է ուկրաինացի նախարարի նախկին խորհրդական Իլյա Կիվան: Հայտնի է, որ նախարարի ընտանիքի անդամների մոտ խուզարկություններ տեղի են ունենում ազգային գվարդիայի համար ուղեպայուսակների ձեռքբերման համար հատկացված բյուջետային միջոցների փոշիացման գործի շրջանակներում: Գործը հարուցվել է դեռեւս 2015-ի տարեսկզբին: «Ալեքսանդր Ավակովին ձերբակալել են եւ տեղափոխելու ենթարկվելու դատարան: Որքան ես տեղյակ եմ, խուզարկությամբ որեւէ բան չի հայտնաբերվել: Առգրավվել են նրա հեռախոսները եւ պլանշետները»,- 112 Украина հեռուստատեսության եթերում հայտարարել է Կիվան:
