Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում սպասվում է՞
Այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Սողոմոնյանին դիմեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վահե Էնֆիաջյանը և հարցրեց թե 2018 թվականին կա՞ն կազմակերպություններ, որ նախատեսում են մեր քաղաքացիների համար այս կամ այն ծառայության թանկացում: Ի պատասխան՝ Մ. Սողոմոնյանն ասաց, որ Հանրային հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել էլեկտրաէներգետիկական համակարգի սակագները, այդ ուսումնասիրությունները չեն ավարտվել, բայց էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում 2018 թվականին Հայաստանում չի սպասվում: Սակագնի թանկացման հայտ ունենք միայն «Վիոլա ջուր» ընկերությունից:
