ՊԵԿ նախագահ. «Ունեցել եմ երկու որդի եւ ազատվել եմ բանակից»
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը բանակում չծառայելու մասին լրագրողների հարցին ի պատասխան ասաց, որ ինքը չի ծառայել քանի որ ընդունվել է ԲՈՒՀ: «Ես 91 թվականին ընդունվել եմ ԲՈՒՀ: Ավարտել եմ 96 թվականին: 96-ին ավարտելուց ունեցել եմ երկու որդի եւ ազատվել եմ բանակից: Եթե դա մեղք է, եթե մեղք եմ գործել, ներողություն եմ խնդրում հասարակությունից»,-ասաց նա: Իսկ ինչու՞ այդ հնարավորությունն այսօր չպետք է ունենան մյուս ուսանողները: «Թող ունենան: էդ էլ եմ ես մեղավո՞ր: Այ քեզ բան»:
