«Դու կարո՞ղ ա հոգեմետ դեղերի ազդեցության տակ ես մնացել». «Ելք»-ն ու «Երկիր Ծիրանի»-ն վիճեցին
Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը «Ելք»-ին մեղադրեց Հանրապետական խմբակցության բերած հարցերին կողմ քվեարկելու մեջ: Ի պատասխան «Ելք»-ի անդամ Անի Խաչատրյանը նրան հարցրեց՝ «Երկար էիք պատրաստվել», Մարինա Խաչատրյանն էլ. «Կարող եմ հանգստացնող տալ խմես»: «Դու կարո՞ղ ա հոգեմետ դեղերի ազդեցության տակ ես մնացել», - Անի Խաչատրյանը հարց ուղղեց Մարինա Խաչատրյանին: «Երկիր Ծիրանին» այսօր ավագանու նիստին ներկայացել էրդեղատուփով և իրենց խմբակցության դրոշով:
