Ծառուկյանն իմ լավ ընկերն է. ՊԵԿ նախագահ
«Գագիկ Ծառուկյանն իմ լավ ընկերն է, իմ լավ բարեկամն է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Պետական եկամուտների նախագահ Վարդան Հարությունյանը: Սամվել Ալեքսանյա՞նն էլ է ՊԵԿ նախագահի ընկերը հարցին պատասխանում է.«Ես ունեմ բազմաթիվ ընկերներ»: Իմ ընկերների բիզնեսներում խոշոր ստվեր կամ խախտումներ չեմ տեսնում, նրանք անընդհատ ստուգվում են, ստվերն այլ տեղ է. «Մանրածախ առեւտրի ոլորտում կա մեծ ստվեր, էդ ստվերի դեմ ենք պայքարում»:
