Պուտինը,Ալիևն ու Ռոուհանին
ՌԻԱ Նովոստին հայտնում է,որ նոյեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝Թեհրան այցի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահներ Հասան Ռոուհանիի եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը կքննարկվեն քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում եռակողմ գործակցությանն առնչվող հարցեր: Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Ռոուհանիի եւ Ալիեւի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
