Հրանտ Թոխատյանը սիրված թամադա է.«Երկիր ծիրանի»

Երեւանի ավագանու նախկին անդամ Հրանտ Թոխատյանի ստեղծած հիմնադրամին է անցնում Արաբկիր վարչական շրջանի «Կանազ» մշակույթի տան շենքի տնօրինումը.նման որոշում կայացվեց ավագանու այսօրվա նիստում: Դեմ քվեարկած «Երկիր ծիրանի» խմբակցության ավագանու անդամներից Մարինա Խաչատրյանն անդրադառնալով Հրանտ Թոխատյանի ստեղծած «Արվեստի այբբենարան» մշակութային հիմնադրամին 10 տարի ժամկետով անհատույց տնօրինման իրավունքով տրամադրվող շենքի հարցին՝ ասաց. «Այս հիմնադրամը շուրջ մեկ տարի գործում է: Մենք տեսնում ենք 0 դրամ նրա հաշվեհամարին»: «Մենք վստահ չենք, որ շենքում մշակութային գործունեություն կծավալվի: Շատ լավ գիտենք, որ Հրանտ Թոխատյանը հայտնի եւ սիրված թամադա է նրանց շրջապատում , սակայն Հրանտ Թոխատյանը նախկին 4 տարվա ընթացքում եղել է ավագանու անդամ եւ հենց նրա ավագանության օրոք, էլի լռելու համար էին մարդկանց բնակարաններ տրվում, ինքը շատ կողմ էր եւ ուրախ-ուրախ կողմ էր քվեարկում: Ավելի վատ բան՝ նրա ավագանի լինելու ժամանակաշրջանում է, որ պայթեցվել է նույն տպարանի շենքը, որը նույնպես մշակությային կոթող էր ներկայացնում: Ինչո՞ւ այն ժամանակ Հրանտ Թոխատյանը ձայն չի բարձրացրել եւ հիմա ուզում է մշակույթը բարձրացնել մոխիրների՞ց»,- հարց բարձրացրեց Մարինա Խաչատրյանը եւ հավելեց, որ Երեւան քաղաքը նման մարդկանց չեն վստահում: Հարցի վերաբերյալ ելույթով էր հանդես եկել ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը: Հրանտ Թոխատյանի շահերը պաշտպանեց Երևանու ավագանու ՀՀԿ-ական անդամ Արա Երնջակյանը: «Էդ մարդը 60 տարեկան է դառնում, ո՞նց, միայն թամադա՞ է եղել, հետաքրքիր է, էդ ասողները ի՞նչ են արել էս երկրի համար», - ասաց նա: Հրանտ Թոխատյանին պաշտպանեց նաև Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը՝ հորդորելով գնահատականների մեջ լինել կոռեկտ ու շատ զգույշ: Արձագանքեց նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Պարոն Թոխատյան, մենք շատ ուրախ ենք, որ Դուք աշխատել եք մեր հետ ավագանիում, ու ուրախ ենք, որ Դուք ՀՀԿ անդամ եք, մենք վստահում ենք Ձեզ, ու ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու, իսկ էն մարդիկ, ովքեր փորձում են Ձեզ քննադատել… մի մռմռացեք», - ասաց  Տարոն Մարգարյանը: Նշենք, որ հարցն ընդունվեց, իսկ քաղաքապետարանի ՀՀԿ-ական անդամները բուռն ծափողջույններով ընդունեցին այն:

դիտվել է 104 անգամ
Լրահոս
Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am