Գևորգ Գևորգյանը հեռացավ Արշակ Կարապետյանից, իսկ հիմա մեկ այլ կուսակցության համահիմնադիր է

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախընտրական շրջանին ընդառաջ, Հայաստանում կրկին ամենաանհավանական ֆորմատներն են ձևավորվում։ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի Համահայկական ճակատին միացած ընդդիմադիր գործիչ Գևորգ Գևորգյանը, ով ամիսներ առաջ հեռացավ Կարապետյանից, պարզվում է՝ հիմա էլ հարել է մեկ այլ քաղաքական ուժի՝ հակաընդդիմադիր դիրքում գտնվող Ռոման Նազարյանի «Հայաստանի պետականակենտրոն կուսակցությանը»։ Ավելին՝ Գևորգյանը համահիմնադիրների շարքում է, այդ մասին ասաց ինքը՝ Ռ․ Նազարյանը, հավելելով, որ վաղուցվա ընկերներ են, և Արշակ Կարապետյանի հետ Գևորգյանն այլևս ոչ մի կապ չունի։ Դեռ այս տարվա մայիսի 8-ին Խուլերի միավորման շենքում նշանակված էր նրա կուսակցության համագումարը, սակայն այն խափանվեց՝ մի խումբ ակտիվ գործիչների շնորհիվ, որոնք թույլ չտվեցին, իրենց բնորոշմամբ, «թուրքական» կուսակցության հիմնումը։

Ակտիվիստներն էին բլոգեր Արթուր Չախոյանը, «ՀԱՅԱՍԱ» ՀԿ հիմնադիրներ Արթուր Ռ. Գրիգորյանը, Մարինա Խաչատրյանը, Սարգիս Բեգրակյանը, ակտիվիստ Արթուր Գրիգորյանը։ Նրանք հայտարարեցին, որ կուսակցության իրական հիմնադիրներից մեկը բնակվում է Թուրքիայում՝ «Ալիևից քաղաքացիություն խնդրած, ամենօրյա ռեժիմով ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներին հարցազրույցներ տվող... Նիկոլ Փաշինյանին «Հայաստանի քերոբ» նշանակած և հայերին ֆիզիկական հաշվեհարդարով սպառնացող բլոգեր Նատալի (Տաթևիկ) Ալեքսանյանն է»։

Կուսակցությունը դեռ հիմնադիր համագումար չի արել, սակայն պատրաստվում է անել հոկտեմբերին, Ռոման Նազարյանի խոսքով՝ չեն պատրաստվում ընկրկել «ստախոսների հայտարարություններից» և ավարտին են հասցնելու իրենց գործը։ Գրանցված համահիմնադիրները 5-ն են՝ Գևորգ Գևորգյանը և հանրությանն անհայտ 4 անձ, որոնք, Նազարյանի խոսքով, նախկինում քաղաքականությամբ չեն զբաղվել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 881 անգամ
Լրահոս
Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am