Իմ որդիները ջերմոց կամ այգի են կառուցում, պտի չկառուցե՞ն.ՊԵԿ նախագահ

Արդյոք շահերի բախում չկա նրանում, որ իր որդիների հետ փոխկապակցված ընկերությանը հարկային արտոնություններ են տրվում,լրագրողները հարցրեցին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին,ինչից նա վրդովվեց : «Բոլորին արտոնություն տրվում է: Բոլոր նրանք, ովքեր էդ մասով ներդրումներ են անում, այսինքն՝ գյուղատնտեսության ոլորտում, ստանում են: Մեքենա-սարքավորումների ներմուծումը հունվարի 1-ից ազատվում է, և այդ արտոնությունը տրվել է այն կոնտեքստում, որ ամսի մեկից նորից այդ գանձած գումարների հետ վերադարձի խնդիր չառաջանա:Չկա ընկերություն, որը դիմած լինի և այդ արտոնությունից ստացած չլինի»,- նշեց նա: Թե իսկ ինչպե՞ս է ստացվում, որ հարկային արտոնություններ ստացող ընկերությունների 30 տոկոսը փոխկապակցված են պաշտոնյաների հետ, ՊԵԿ նախագահը պատասխանեց՝ իսկ ո՞վ ասաց, որ պաշտոնյաների ազգականներն իրավունք չունեն արտոնությունից օգտվելու, սահամանափակում կա՞.«Ես բարձրաձայն հնչեցնում եմ, որ բոլորին է թույլատրվում, բոլոր էն տնտեսվարողները, ովքեր դիմում են, ստանում են էդ արտոնությունը, ավելին, հունվարի 1-ից դա բոլորի համար է գործելու»: Կառավարությունը մի կողմից հայտարարում է, որ պայքարում է շահերի բախման դեմ, օրենքներ է ընդունում այդ ուղղությամբ, բայց մյուս կողմից նմանօրինակ արտոնություններ են տրվում պաշտոնյաների հետ փոխկապակցված անձանց, դա նորմա՞լ է, հարցին ի պատասխան Վարդան Հարությունյանը նշեց. «Իմ որդիները ջերմոց կամ այգի են կառուցում, պտի չկառուցե՞ն: Էս երկրում ապրելու իրավունք չունե՞ն»: Երբ լրագրողները նկատեցին, որ արտոնյալները ջերմոց են կառուցում, իսկ հասարակ գյուղացին այդ հնարավորությունը չունի, ՊԵԿ նախագահն ասաց.Թող գյուղացիներն էլ նույնն անեն, ոչ մի արգելք չկա:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am