Վիգեն Սարգսյանը որևէ մեկի դոսյեն հանելուց առաջ այսուհետ ավելի զգույշ կլինի

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վիգեն Սարգսյանի ելույթի ամբողջ հմայքն այն էր, որ մի պահ տպավորություն ստեղծվեց, որ Հայաստանում էլ կարող են քաղաքական հրապարակային թեժ բանավեճեր ծավալվել, և դա լինի ոչ թե ընդդիմության մենախոսություն, այլ երկկողմանի պրոցես: Բայց սա, թերևս, կլինի որևէ իշխանավորի վերջին նման փորձը, իսկ կոնկրետ Վիգեն Սարգսյանը դեռ երկար կհիշի ԱԺ-ում իր փայլուն-տապալված ելույթը, որովհետև պարզվեց, որ Պաշտպանության նորաթուխ նախարարը ամենավերջին մարդն է Հայաստանում, որ կարող է որևէ մեկին մեղադրել բանակում չծառայելու համար: Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, շաբաթ օրն անդրադարձավ ԱԺ քննարկումներին. «Աչքիս զարնում է մի բարձրաստիճան պաշտոնյա, որ ինքնագոհ, մատը թափ տալով, ճառում է զինվորական ծառայության, զորակոչի հավասարության և պետության համար կարևորագույն այլ հարցերի մասին: Ակամա հիշողություններս ինձ մոտ 18 տարի հետ են տանում. ես աշխատում էի Էրեբունի բժշկական կենտրոնի ֆրանսիական ատամնաբուժարանում և բժշկել եմ այդ մարդուն, անձամբ ճանաչում եմ մոտ 25 տարի: Հիշում եմ՝ ինչպես էր այն ժամանակ խուսափում բանակից, հիշում եմ՝ ինչպես էր ռազմական ոստիկանությունը փնտրում իրեն. հայրը դիմել էր նրա ընկերուհուն, որը զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդական էր, որպեսզի վերջինս ոստիկանական հետապնդումից ազատի որդուն: Այդ ժամանակ ես բուժում էի նաև այդ աղջկա ատամները և հիշում եմ՝ ինչպես հոգատար ընկերուհին, եթե չեմ սխալվում, այն ժամանակ պաշտպանության փոխնախարար Շիրխանյանի օգնությամբ փրկեց նրան պատժից»: Ռուզաննա Խաչատրյանը Վիգեն Սարգսյանի անունը չի գրել, բայց պետք էլ չէր, որ գրեր, որպեսզի պարզ դառնար, որ խոսքը Պաշտպանության նախարարի մասին է: Եվ սա խայտառակություն է: Ցանկացած այլ երկրում նման հրապարակումից հետո ի վիճակի չլինելով 18 տարեկանում բանակ չգնալու օրինականությունն ապացուցել՝ նախարարը հրաժարական կտար: Հայաստանում նման դեպքերում գործում է ջայլամի սինդրոմը, Վիգեն Սարգսյանն այժմ գլուխը կմտցնի ավազի մեջ, մի որոշ ժամանակ անտակտ լրագրողներից հեռու կմա, որպեսզի ոչ ոք իրեն Ռուզաննա Խաչատրյանի գրառման վերաբերյալ անտակտ հարց չուղղի, համբերատար կսպասի, մինչև ամեն ինչ մոռացվի և նորից կանցնի «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի իրականացմանը: Ուղղակի հաջորդ անգամ ԱԺ-ում պաշտպանության նախարարը ավելի զգույշ կլինի և որևէ մեկի դոսյեն հանելուց առաջ կմտածի՝ իսկ արժե արդյո՞ք»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 104 անգամ
Լրահոս
Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am