«Մենք խնդիր ունենք տնտեսվարողների շահերը պաշտպանելու :Հարկային տեսուչները, ստուգելով տնտեսվարողին, գրում են համապատասխան ստուգման ակտ։ Տնտեսվարողը դիմում է դատարան, բայց հարկային ծառայությունը, չսպասելով արդյունքներին, քննչական կոմիտեին է դիմում և լրացուցիչ ճնշում է գործադրում տնտեսվարողի նկատմամբ։ Տնտեսվարողին 27 կողմից ճնշման են ենթարկում», - ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի նախնական տարբերակի քննարկման ժամանակ ՊԵԿ փոխնախագահին հարց ուղղելիս իր մտահոգությունը հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Եթե 2018-ին նախատեսվում է 0,2 տոկոսային կետով ավելացնել ներդրումները, ապա չպետք է ներդրողների վրա ևս ճնշումներ գործադրել,ասաց նա:
«Տնտեսվարող սուբյեկտները ճնշումների չեն ենթարկվում։ Ձեր կողմից ներկայացված բառերով չէի բնութագրի մեր կողմից իրականացված վարչարարությունը։ Եթե խախտումը գերազանցում է 4 մլն դրամը, ապա հարուցվում է քրեական վարույթ, բայց դա չի չի նշանակում, որ քրեական վարույթը շարունակվում է, որովհետև քանի դեռ ակտը անբողոքարկելի չի դարձել, գործը կասեցված է մնում, մինչև համապատասխան որոշում կայացվելը։ Թե ինչ ճնումների մասին եք խոսում, ինձ համար անհասկանալի է», - նշեց Վախթանգ Միրումյանը:
Պատգամավորը չհամաձայնեց ՊԵԿ փոխնախագահի դիտարկման հետ՝ նշելով, որ բազմաթիվ տնտեսվարողներ հենց այսօր էլ բողոքում են, որ ստուգման ակտում միտումնավորություն կա 4 մլնից ավելի գրելու. «Սա արվում է, որ քննչական մարմիններին ներգրավեք, որպեսզի տնտեսվարողը ընդունի ակտերը։ Առաջարկում եք ձեր ասած ձևով դատական պրոցեսն ավարտել»։
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը