ԱՄՆ-ի տարածքում աճում է Զիկա տենդով վարակվածների թիվը
ԱՄՆ-ի տարածքում Զիկա տենդով վարակվածների թիվը հասնում է 147 մարդու: Ըստ Հիվանդությունների վերահսկողության և պրոֆիլակտիկայի ամերիկյան կենտրոնի տվյալների` ԱՄՆ-ի մայրցամաքային մասում գտնվում է արդեն 170 մարդ, որոնք վարակվել են տենդով այն վայրերում, որտեղ այն տարածված է: Բացի այդ, Պուերտո Ռիկոյում, որն ունի ԱՄՆ-ին ազատ միացած տարածքի կարգավիճակ, արդեն 35 վարակված է առկա, ևս 4-ը Ամերիկյան Սամոայից են, մեկը` ամերիկյան Վիրջինյան կղզիներից: Տենդով վարակվել է 9 հղի կին:
