Արմավիրում տեղի ունեցած միջադեպը ցնցել է ողջ հանրությանը: Ինչու էր տղամարդ պատանդ պահել մանկապարտեզի սաներին և աշխատակիցներին: Հարց, որի պատասխանը տրվեց դեպքի հենց առաջին րոպեներին:
Ըստ նախնական վարկածի` Արգամ Հովիկյանը փորձել է տեսնել «Մանուշակ» մանկապարտեզում աշխատող կնոջը, սակայն պատանդ է վերցրել այնտեղ եղած մարդկանց: Բարեբախտաբար, զոհեր և լուրջ վնասվածքներ ստացողներ չկան:
Թեև տեղեկություններ կան, որ Հովիկյանը վնասել է մանկապարտեզի տնօրեն զոքանչին՝ Ռոզա Վարդանյանին: Եվ ահա, ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ պատանդառուն տևական ժամանակ է կնոջ հետ չի ապրել:
Փորձել է վերականգնել հարաբերությունները, սակայն աղջկա ծնողները դեմ են եղել: Եվ տղամարդը խնդիրը տեղափոխել է հրապարակային դաշտ և անցել գործի` գնալով զոքանչի հետևից: ArmLur.am-ի տեղեկություններով՝ թիվ մեկ համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 23 ամյա Լ․ Հովհաննիսյանը, ում ամուսինն այսօր պատանդ էր վերցրել:
Նա մակերեսային վերք ունի պարանոցի շրջանում և կրծքավանդակի աջ մասում։ Մեր տեղեկությունը ստուգելու համար կապ հաստատեցինք ԲԿ-ի հետ, որտեղից ArmLur.am-ին հայտնեցին, որ ներկա պահին կատարվում են անհրաժեշտ հետազոտությունները, այլ տեղեկություն չեն կարող փոխանցել:
Վիճակը բավարար է գնահատվում: Ըստ ամենայնի, նա եղել է մանկապարտեզի տարածքում եւ վնասվածքները ստացել է ամուսնու դանակի գործողությունների հետեւանքով:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը