Կարեն Կարապետյանը այլևս նախկին «մաչոն» չէ. Օղակը նրա շուրջը սեղմվում է

«Իրատես» թերթը գրում է. «Օղակը վարչապետ Կարեն Կարապետյանի շուրջը վաղուց է սեղմվում: Պատճառները շատ են, շահառուները` նույնպես: Հարցադրումն էլ միակն է` այդ նա՞ է, որի «քուղերը» պետք է «կապվեն» 2018-ին, որպես վարչապետ, թե՞ մեկ ուրիշին պետք է սպասել: Հարցնում են` ՀՀԿ-ում: Նաև` ԲՀԿ-ում: Այդ թվում և` ՀՅԴ-ում: Արձանագրենք` նշված կուսակցությունները սպասում են «մեկ ուրիշին»: Այնուհանդերձ, Կարեն Կարապետյանի շուրջն առկա օղակն ամենևին էլ միատարր չէ, բաղկացած է տարբեր, խիստ օբյեկտիվ, ինչպես նաև սուբյեկտիվ «հյուսվածքներից»: ա) Երեկ խորհրդարան ներկայացվեց 2018-ի, այն է` Կարեն Կարապետյանի «վարչապետության» բյուջեն: Վեկտորները, ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական, խիստ ակնհայտ դրսևորվեցին` այդպիսի բյուջեով չեն մտնում «սովնարկոմ»` 2018: Ինչն էլ ոչ միայն գործող վարչապետի «մեղքն» ու պատասխանատվությունն է, այլև հազար օբյեկտիվ պատճառ ունի, բայց քանի որ «գիլիոտինի» սեղանին այս պահին բյուջեն դրված է այդ վարչապետի ձեռամբ, օղակը սեղմվելու է անգամ առանց որևէ մեկի, այդ թվում` ԲՀԿ-ի և այլոց օգնության: Եվ խնդիրը, որ դրված է քաղաքական դերակատարների առջև` ցուցանել Կարեն Կարապետյանի «վատը», խիստ սահուն, ինքն իրեն կստացվի. նախ` բյուջեի հանձնաժողովային քննարկումների, ապա և` «պլենար» նիստի ընթացքում: բ) Կառավարության, Կարեն Կարապետյանի շուրջը հյուսվող օղակի հաջորդ օբյեկտիվ շղթան ներդրումների խոստացված ծավալի չապահովումն է: Վարչապետը ժամանակին անզգուշություն «ունեցավ» ոչ միայն արտաբերելու, որ տնտեսությունը շատ ծանր վիճակում է (ինչը նրան չներվեց որևէ մակարդակում, բայց առաջին հերթին քաղաքական, որովհետև Հայաստանում ընդունված չէ, որ նույն թիմին պատկանող վարչապետ-իրավահաջորդը իր բեմելին զուգահեռ, նման միտք հնչեցնի), այլև, որ Հայաստանում սպասվում է 850 միլիոն դոլարի ներդրում: Ինչը չկա: գ) Ի դեպ, եղած ներդրումների մասին էլ կա՛մ Սերժ Սարգսյանն է հայտարարում, ասենք` Ջերմուկի 21 միլիոնի մասով, կա՛մ էլ այդ ներդրումների մասին հուշագիրը ստորագրվում է այնպիսի մի օր, որ հաստատապես «օգտավետ» չէ Կարեն Կարապետյանի «ապագայի» համար (նկատի ունենք ԵԱՏՄ վարչապետների նիստի օրը էներգետիկայի նախարարությունում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսի «քավորությամբ» ստորագրված 190 մլն-ի փաստաթուղթը): դ) Այո, օղակը Կարեն Կարապետյանի շուրջը սեղմվեց նաև Մեդվեդևի այցի օրերին: Ուզում էին լավ, ստացվեց, ինչպես միշտ. Մեդվեդևը` յուր Միլլերի հետ, փաստացի, պետք է «յուղ ածեր» վարչապետի «քուղերի» վրա, ցուցաներ, որ սույն «քուղերը» պատվիրված են Ռուսաստանում և անհրաժեշտ պահին, եթե պետք լինի, Ռուսաստանը դրանք «կկապի»: ԵԱՏՄ-ականներ Ղրղզստանի և Ղազախստանի տարընթերցմանը միացած ՀՀ արտահանման թվերը տեղ չթողեցին, որ Հայաստանում անցկացված նիստը քչից-շատից «պոզիտիվի մեջ» լիներ: Հետո էլ պետք է արձանագրել, որ Դմիտրի Անատոլևիչի ոտքը առանձնապես «խերով» չէ. նախորդ այցին էլ նա «խինդ» չբերեց Հովիկ Աբրահամյանի համար, և նրա այցից հետո Հովիկ Արգամիչը պաշտոնին հրաժեշտ տվեց: ե) Կարեն Կարապետյանի շուրջ օղակը սեղմվում է նաև իր շրջապատի մասով: Խոսակցությունները, որ տրանսպորտի և կապի նախարարն ինչ-ինչ չարաշահումներ է թույլ տվել, կարող ենք կարծել, շատ ավելի հոգեբանական, քան տնտեսական «ալիք» է: Ձգենք պաուզան, արձանագրելու` գործող վարչապետի շուրջը հյուսվող օղակը քաղաքականապես բավականին գրագետ է, որովհետև կառուցված է նախ և առաջ հոգեբանական, ենթագիտակցական գործոնի վրա, որը ժամանակակից աշխարհում շատ լավ է աշխատում, էլ ու՜ր մնաց` զգայարանների ավելցուկից խեղդվող Հայաստանում: Ի դեպ, նկատենք, այսօրվա Կարապետյանը նախկին ընտրությունների «մաչոն» չէ. չէ, նա էլի համակրելի, գեղեցիկ է, սակայն էներգետիկա չկա այլևս, այս ամիսների ընթացքում նա դարձավ հայաստանցիների նման հոգնած, անկյանք, զի հաշվարկը` նրան «հոգնեցնելու», անթերի էր. նախ, Կարեն Կարապետյանին թվաց, թե ընտրությունների ընթացքում այդ ինքն է մտածում, ոչ թե «իրեն են մտածում», և որպես էլեգանտ «մաչո», հետո էլ այնքան հոգս թափեցին գլխին, որ դրանց տարափին որևէ նորմալ-բանական էակ չէր դիմանա: Էլ չենք ասում, որ նա իր ենթագիտակցական «ինֆրաստրուկտուրայով» «միայնակ գայլ» է. նրան ոչ միայն թույլ չտվեցին քաղաքականությամբ զբաղվել, ինչն էլ եղավ, կա ու կլինի նրա «գերագույն այիբը», քանզի որքան էլ պնդեն, որ վարչապետը տնտեսական ֆունկցիա է, վարչապետը, այն էլ` Հայաստանի նման երկրում, այն էլ` փոփոխված սահմանադրության ֆոնին, այն էլ` 2018-ի վարչապետը, նախ և առաջ քաղաքականություն է։ Այդ նա չցանկացավ «ապացուցել», որ քաղաքականության «քուղերն» էլ են իրենը, էլ չենք ասում` դա շատ լավ հասկանալով, խաղի մոդերատորները նրան ասացին` քուղերդ ավելի հարմար են քո շուրջը «օղակ» հյուսելու համար»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am