Սարի թաղի բախումների գործով դատաքննությունն աբսուրդ է

Ժողովուրդը գրում է.Նախորդ տարվա հուլիսին՝ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին, Սարի թաղում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումների գործով դատաքննությունը գնալով աբսուրդի է վերածվում: Ինչպես հիշում եք՝ երբ ոստիկանությունը փակել էր Սարի թաղից Խորենացի փողոց տանող հատվածը, բախումներ եղան քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ: Քրեական գործն էլ հարուցվեց քաղաքացիների կողմից ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու առթիվ, բնականաբար, միայն ոստիկանների ցուցմունքների եւ վկայությունների հիման վրա: Եւ ահա պարզվում է՝ կատարվածից ավելի քան մեկ տարի անց այս գործով որպես վկա անցնող ոստիկաններն այլեւս չեն գալիս դատարան՝ ցուցմունք տալու: Ու բանը հասել է այնտեղ, որ դատավոր Արթուր Օհանյանը բերման ենթարկելու որոշումներ կայացրել է նաեւ ոստիկան վկաների նկատմամբ. երեկ արդեն բերման ենթարկված ոստիկանները դատարանում էին, բայց քանի որ ամբաստանյալների պաշտպանները ներկա չէին, դատական նիստը հետաձգվեց: Այսպիսով՝ պետք է արձանագրենք, որ Հայաստանում կան պատանդներին ազատ արձակելու համար պայքարող ոստիկաններ, որոնք երեկ Արմավիրում փայլուն կատարեցին իրենց առջեւ դրված խնդիրը՝ վնասազերծելով պատանդառուին՝ առանց զոհերի եւ լուրջ վնասվածքների, եւ կան ոստիկաններ, որոնք վկայություններ են տալիս՝ անմեղ մարդկանց վրա գործ սարքելու համար. ճիշտ այնպես, ինչպես 2008թ. մարտի 1-ի դեպքում էր, երբ մի ոստիկանը մի քանի գործով վկայություններ էր տալիս, բնականաբար՝ սուտ, որի արդյունքում ազատազրկվում էին քաղաքական գործիչները: Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am