Հրապարակը գրում է.Սիսիանի ՀՀԿ-ական քաղաքապետ եւ թեկնածու Արթուր Սարգսյանը, մարզից հասնող լուրերի համաձայն, սպառնացել է միավորվող համայնքների ղեկավարներին, որ կպատժվեն, եթե իր մրցակցի հանդիպումներին իրենց համայնքներում մարդ հավաքվի։ Նա խոստացել է ընտրություններից հետո գործեր հարուցել «դավաճանների» նկատմամբ։ Ի դեպ, Սիսիանի փոխոստիկանապետը նրա ազգականն է։ Օրերս խիստ նկատողություն է ստացել Ույծ գյուղի ղեկավարը, քանի որ ԲՀԿ թեկնածու Կարեն Համբարձումյանի հավաքին ներկա է եղել նաեւ համայնքապետարանի մի աշխատակցուհի։ Քաղաքապետի «լրտեսները» մատնել են եւ գյուղապետ Արտակ Ավետյանին պարտադրել, որ նրան ազատի աշխատանքից։ Ավետյանը չպատասխանեց մեր հարցին, ասաց, որ գրավոր ուղարկենք։ Մեր պնդումներին էլ արձագանքեց․ «Գնացեք՝ ով ձեզ էդ ինֆորմացիան տվել է, թող ինքն էլ պատասխանի»։
Ավելի մանրամասն` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը