Երկիրն արհավիրքի մեջ է․ իմ անձով օրակարգ չե՛մ ստեղծելու․ Հրայր Թովմասյանը եկավ դատարան (video)
Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանն իր դեմ ներկայացված քրեական գործի շրջանակներում ներկայացավ դատարան։ Լրագրողների հետ ճեպազրույցին Թովմասյանն անդրադառնալով դատավորի այն հայտարարությանը, թե նա խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց և պետք է բերման ենթարկել, արձագանքեց. «Ես սպասեցի, սպասեցի, որ բերման ենթարկեին, բայց ոնց տեսնում եք...»։
