Ով է հրահրում «Մալաթիա» տոնավաճառի առեւտրականներին

«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները կրկին բողոքի ակցիաներ են նախաձեռնել, առավոտից նրանք փակել են Անդրանիկի փողոցն ու պահանջում են իջեցնել վարձավճարները: Խոսակցություններ կան, որ հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի մարդիկ են հրահրում բողոքի ակցիաները, ուզում են այնպես անել, որ առևտրականները տոնավաճառից տեղափոխվեն Ալեքսանյանին պատկանող նորաբաց «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոն: Տոնավաճառի տնօրենը Սամվել Ավետիսյանն է, ԱԺ նախկին պատգամավոր: Այժմ վարձավճարը 160 հազար դրամ է, առեւտրականները պահանջում են, որպեսզի այն նվազի մինչև 80 հազար դրամ։ Այն, որ առեւտրականների պահանջը միանգամայն տեղի է, երկու կարծիք չկա, նախ նկատի ունենալով սոցիալ-տնտեսական վիճակը եւ ժողովրդի կենսապայմանները, վստահաբար կարելի է պնդել, որ առեւտուրը հագուստի առեւտուրը ոչ թե քչացել, այլ գրեթե <<կանգնել>> է, առնվազն 50 տոկոսն այսօր մեծ դժվարությամբ հանապազօրյա հացի խնդիր են լուծում, էլ ուր մնաց հագուստի մասին մտածի: Դրանից բացի, այս տոնավաճառում երեւելի պայմաններ ստեղծված չեն նման գներ հասմանելու համար: Ու առեւտրականներից մեկը դիպուկ էր գտնվել, ասելով. «Գոմը սարքել են սուպերմարկետ, դեռ մի բան էլ աստղաբաշխական գումարներ են ուզում»: Այս տոնավաճառի առևտրականները պարբերաբար նման ակցիաներով են հանդես եկել, բայց դրանք որպես կանոն ժամերի ընթացքում դադարեցվել են, երբ տնօրենը խոստացել է անգամ չնչին գումարով իջեցնել վարձավճարները:Սակայն այս անգամ կարծես վճռական են տրամադրված, նրանք անգամ փակել էին տոնավաճառի դիմաց գտնվող երթևեկելի հատվածը, ոստիկանությունը երթևեկելի հատվածը բացել էր, որի ընթացքում բերման է ենթարկվել տոնավաճառի երկու աշխատակից, ինչը հավաքվածների զայրույթն ավելի է բորբոքել: Իրավիճակն այն աստիճան է սրվել, որ տոնավաճառի տնօրեն Սամվել Մարտիրոսյանն է բանակցել ու համաձայնել իջեցնել վարձավճարները 20 հազար դրամով։ Բայց մի պայմանով` այլևս ոչ մեկի փոխարեն հաշվապահություն չի անելու։Առևտրականների այն հարցին, թե ինչպե՞ս են իրենք վարվելու, երբ հարկայինից գան ու պահանջեն իրենց համար ցանկալի թիվ ցույց տալ, Մարտիրոսյանը պատասխանել է, որ դա իր խնդիրը չէ։ «Ես պարբերաբար իջեցրել եմ վարձավճարները, պատրաստ էի նույնն անել նաև գարնան սկզբին։ Բայց դու ինձ պատասխանեցիք փողոց փակելով։ Շատ շնորհակալ եմ ձեզանից, բայց ուզում եմ իմանալ` ո՞վ ձեզ դրդեց փողոց փակել»,- հարցրել էր «Մալաթիա» տոնավաճառի տնօրենը՝ ըստ էության ակնարկելով, որ այս անգամ էլ է ակցիան հրահրված։ Աշխատակիցների եւ տնօրենի բանակցությունները շարունակվել է նաեւ առանձին՝ վերջինի աշխատասենյակում, սակայն համաձայնություն չի կայացել։ Վաղն առավոտից նրանք կրկին բողոքի ակցիա կանցկացնեն տոնավաճառի հարակից տարածքում։ Ի դեպ, հատկանշական է, որ <<Հրազդան>> տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը նույնպես փորձել է օգտվել ստեղծված իրավիճակից ու հայտարարել, որ ինքը պատրաստ է 50 հազար դրամ տեղավճարով ընդունել Մալաթիայի աշխատակիցներին: Ընդամենը մեկ տարի առաջ Աղաբաբյանը գրեթե նույն տարբերակով սննկացավ, քանի որ Հրազդանի առեւտրականներն բարձր գների պատճառով <<արտագաղթեցին>> Ծառուկյանի Առինջ մոլ, պատգամավորը թերեւս հետեւություններ է արել ու կողմ է առողջ մրցակցությանը: Անի Սահակյան

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am