ԴԱԻՇ գրոհայինները կուղևորվեն դեպի Եվրոպա
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները կարող են ուղևորվել դեպի Եվրոպա այն երթուղիներով, որոնք օգտագործվում են ներգաղթյալների տեղափոխելու համար: Այս մասին Il Messaggero թերթի հետ զրույցում ասել է Իտալիայի դատախազ Ֆրանկո Ռոբերտին: Լիբիայում և Սիրիայում պարտությունից հետո կարող են բոլորը, ներառյալ՝ ահաբեկիչները, հատկապես Ռաքքայի անկումից հետո: Ռոբերտին հիշեցրել է, որ Բեռլինի և Մարսելի ահաբեկչությունն իրականացրած գրոհայիններն Իտալիա էին մեկնել ներգաղթյալներ տեղափոխող նավակով:
