ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ խուսափել է ասել, թե ինչպե՞ս է Ռուսաստանը պատկերացնում էթնիկ զտման ենթարկված արցախցիների՝ իրենց պատմական հայրենիք վերադարձի հարցի լուծումը։ Ի վերջո, նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ կար նաեւ ՌԴ նախագահի ստորագրությունը, որի համաձայն՝ խաղաղապահ ուժեր էին տեղակայվել Արցախում՝ էթնիկ զտումը կանխելու համար, բայց փաստն այն է, որ էթնիկ զտումն իրականացվեց։
Զախարովան նախ խնդրել է ներկայացնել միջազգային որևէ կառույցի կողմից ներկայացված գնահատական, այն մասին, որ այն, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում՝ բնութագրված է որպես էթնիկ զտում։
«Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպե՞ս է Ռուսաստանը տեսնում Լեռնային Ղարաբաղի բնակիչների հնարավոր վերադարձը իրենց պատմական հայրենիք․ ապա ես ուզում եմ հարցնել, իսկ ինչպե՞ս է դա տեսնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանը, ունի՞ որևէ ծրագիր»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ հավելելով, թե Ադրբեջանն այդպիսի ծրագիր ներկայացրել է ու ինքը տեսել է այդ ծրագիրը։
«Եթե որևէ ձևակերպված ծրագիր Հայաստանի վարչապետի կողմից ներկայացված, ապա ես հաճույքով դրան էլ կծանոթանայի և կմեկնաբանեի այն։
Ինչու՞ եք այլ պետության ներկայացուցչին հարց ուղղում այն մասին, թե ինչպես ենք մե՛նք դա պատկերացնում»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը