ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի պահանջը ԿԺԴՀ-ից
ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի զինված ուժերի շտաբների պետերի միավորված կոմիտեների ղեկավարները եռակողմ հանդիպում են անցկացրել, որի արդյունքներով ԿԺԴՀ-ից պահանջել են ձեռնպահ մնալ սադրանքներից եւ հրաժարվել զանգվածային բնաջնջման զենքի ստեղծումից: Ջոզեֆ Դանֆորդի, Շոն Գյոն Դուի եւ Կացուտոսի Կավանոյի հանդիպումը կայացել է Հավայան կղզիներում ամերիկյան զինված ուժերի խաղաղօվկիանոսյան հրամանատարության կենտրոնակայանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: Ինչպես նշվում է՝ Դանֆորդը հավաստել է Հարավային Կորեային ու Ճապոնիային պաշտպանելու ԱՄՆ-ի հանձնառությունը:
